23:05 17 հունվարի, 2025Բոլիվուդյան հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը համագործակցել է հնդիկ երգչուհի Նորա Ֆաթեհիի հետ՝ նրա եւ հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոյի նոր՝ Shake տեսահոլովակի շրջանակում։ Հոլովակում մասնակցություն է ունեցել նաեւ Մարիաննայի սիրելին։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայազգի ոճաբանը Instagram-ում կադրեր է հրապարակել տեսահոլովակի նկարահանման հրապարակից, որոնցում արտիստների կողքին լուսանկարվել են Մարիաննան, նրա ընտրյալն ու որդին։ «Շնորհակալ եմ եւ հպարտ, որ մասնակցություն եմ ունեցել այս տեսահոլովակի աշխատանքներին։ Նորա Ֆաթեհի եւ Ջեյսոն Դերուլո, շնորհավորում եմ»,-գրել է Մարիաննան։
Տեսահոլովակը YouTube-ում արդեն ունի 16 միլիոնից ավելի դիտում։
Հավելենք, որ Ջեյսոն Դերուլոն անցած տարվա հոկտեմբերի 4-ին բացօթյա համերգով հանդես է եկել Երեւանում՝ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում։ Ամերիկացի հայտնի երգչի առաջին երեւանյան համերգը կազմակերվել էր WCIT2024/Digitec-ի բացման արարողության շրջանակում։