Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան, պարող Ջեյսոն Դերուլոն առաջին անգամ համերգով հանդես եկավ Հայաստանում: Երգչի համերգը, որը կազմակերվել էր WCIT2024/Digitec-ի բացման արարողության առթիվ, տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին՝ Հանրապետության հրապարակում: Մուտքն ազատ էր, իսկ երկրի գլխավոր հրապարակը լի երգչին անհամբեր սպասող աչքերով: Մինչ Դերուլոն բեմ կբարձրանար, հավաքվածներին զգացմունքային մեղեդիներ պարգեւեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Посмотреть эту публикацию в Instagram
Դերուլոն Երեւանում ներկայացրեց իր բոլոր հիթերը՝ կենդանի կատարմամբ ու թեժ պարերով: Նա խոստովանեց, որ Հայաստանում ելույթ ունենալը եւս մեկ երազանքի իրականացում էր եւ հավելեց՝ «չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու»: Վերջում երգիչը հայ հանդիսատեսին հորդորեց երբեք չհրաժարվել երազանքներից:
«Այն, ինչի մասին երազում եք, պիտի լինի ձերը, ու կլինի, եթե գնաք դրա հետեւից: Կարեւոր չէ, թե քանի անգամ են ձեզ ասել «ոչ», քանի անգամ են ասել, թե ձեր երազանքն անհնարին է… Ամեն նոր օրը նոր սկիզբ է, նոր հնարավորություն: Մի մտածեք երեկվա մասին, մի մտածեք, թե ինչպես եք ձախողել: Ես հավատում եմ ձեզ, ուրեմն՝ դուք էլ պետք է հավատաք: Սիրում եմ ձեզ, Աստված ձեզ պահապան»,-նշեց նա:
Ջեյսոնն իր ելույթի վերջում իջավ բեմից՝ հայտնվելով ամբոխի մեջ՝ էլ ավելի թեժացնելով տրամադրությունն ու արժանանալով բուռն ծափահարությունների:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում12:18, 21 հոկտեմբերի
Օքսանա Սամոյլովան խոստովանում է, որ քաշ է կորցնում շաքարախտի դեղամիջոցների միջոցով. «Ես կամքի ուժ չունեմ»11:52, 21 հոկտեմբերի
Արքայազն Հարրին ուզում է խաղաղություն հաստատել հոր և եղբոր հետ, սակայն պալատում դրա մեջ սպառնալիք են տեսնում11:30, 21 հոկտեմբերի

10:49, 21 հոկտեմբերի
Էնդրյու Սքոթը կարող է Օսկարի պատմություն մտնել. դերասանը կմրցի ինքն իր դեմ10:26, 21 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը՝ վերածվելով իր սեփական դստերը. Նրան անհնար է տարբերել 13-ամյա Նորթ Ուեսթից09:00, 21 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ