Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությանը (ֆոտո)

11:15   12 մայիսի, 2025

Երեկ՝ մայիսի 11-ին, Բազելում կայացել է «Եվրատեսիլ 2025»-ի փիրուզագույն գորգի արարողությունը, որով պաշտոնապես ազդարարվում է մրցույթի բացումը: 37 երկրների արտիստները, այդ թվում Հայաստանը ներկայացնող Պարգը, քայլել են գորգի վրայով, լուսանկարվել երկրպագուների հետ ու պատասխանել լրագրողների հարցերին:

Արտիստներից յուրաքանչյուրը ներկայացել է հետաքրքիր կերպարով:

IMG_5274.jpeg (999 KB)

Պարգն իր ելույթից մի քանի կադրով կիսվել է ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում:

Մրցութի բացման արարողությանը Հայաստանի ներկայացուցիչը, գրեթե, ամբողջական սպիտակ կերպարում էր, որը կրկին փոխանցում էր երգչի՝ ըմբոստ մարտիկի ոգին, որը նա ներդրել է իր Survivor երգի մեջ:

Պարգն ընտրել էր սպիտակ ջինսե տաբատ, «Survivor» գրությամբ սեւ զանգվածային գոտի, շղթաներ, մետալիկ կոշիկներ եւ բայքերի ոճով բաճկոն, բայց ավելացրել էր հետաքրքիր լուծում՝ ծոպերի տեսքով:

IMG_5275.jpeg (468 KB)

Հայաստանի ներկայացուցիչն իր Survivor երգը կատարելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո։ «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 13-ին, եզրափակիչը՝ 17-ին։

IMG_5285.jpeg (556 KB)

Ավելի վաղ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսելով իր մրցութային ելույթի մասին, երգիչը նշել էր. «Առհասարակ, բեմադրության մեջ անակնկալ հատված կա՝ ավելի շատ զարգացում ու կուլմինացիա, որը կտեսնեք արդեն բուն ելույթի ժամանակ՝ երկրորդ կիսաեզրափակչի օրը։ Բեմադրության հեղինակներն են Մարվին Դիեթմանն ու Մարի-Սոֆի Քրեյսլը։ Խորեոգրաֆիայի շուրջ աշխատել ենք Էյրինի Դամիանիդուի հետ»։



© NEWS.am STYLE