Հայաստանի ներկայացուցիչ Պարգը երեկ՝ մայիսի 8-ին, Շվեյցարիայի Բազել քաղաքում ունեցավ իր եվրատեսիլյան երկրորդ փորձը, որը միանգամից մեծ արձագանքներ ստացավ «Եվրատեսիլի» պաշտոնական էջում։ Սոցիալական ցանցերում հրապարակված ընդամենը մի քանի վայրկյան տեւողությամբ հոլովակի ներքո մրցույթի երկրպագուներն իրենց հիացմունքն են արտահայտում երգչի թե կերպարի, թե շարժումների, թե վոկալային տվյալների վերաբերյալ։ «Նա անպայման պետք է անցի եզրափակիչ փուլ»,-գրում են մեկնաբանությունների բաժնում։
Իսկ ի՞նչ տպավորություններ ունի ինքը՝ երգիչը, իր ելույթից հետո։ Պարգը Շվեյցարիայից պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին։

«Անհավանական հետաքրքիր ու տաք էին էմոցիաներս բեմում․ երբ արդեն բեմին ես, ամեն ինչ այլ է դառնում ու կախարդական։ Եվ երբ վայելում ես բեմը անգամ փորձին, ու ստանում ես այդքան լավ արձագանք, դա քեզ մեծ ուժ ու ոգեւորություն է տալիս, ինչը մրցույթային օրերին ինձ հետ բեմ կտանեմ»,-ասում է երգիչը։
Պարգն իր մարզավիճակի ու վոկալի վրա աշխատել է ամիսներ շարունակ՝ ամեն օր․ «Իհարկե, բարդ է, բայց աշխատասիրության ու կարգապահության դեպքում, ամեն բան հնարավոր է։ Եվ հետո, պետք էր երգին ու բեմադրությանը համապաստխան լինեի»,-հավելում է նա։

Երգչի փորձն արդեն բուռն զարմանք է առաջացրել, սակայն վերջնական ելույթը, Հայաստանի պատվիրակի խոսքով, էլ ավելի շատ անակնկալներով է հագեցած լինելու։ «Առհասարակ, բեմադրության մեջ անակնկալ հատված էլ կա, ավելի շատ զարգացում ու կուլմինացիա, որը կտեսնեք արդեն բուն ելույթի առաջին մրցույթային օրը։ Բեմադրության հեղինակներն են Մարվին Դիեթմանն ու Մարի-Սոֆի Քրեյսլը։ Խորեոգրաֆիայի շուրջ աշխատել ենք Էյրինի Դամիանիդուի հետ»։
Посмотреть эту публикацию в Instagram
Պարգն ասում է՝ ֆանտաստիկ ու ջերմ հարաբերություններ են ձեւավորվել մյուս երկրների ներկայացուցիչների հետ․ «Իսկ փորձերից հետո աշխատակազմը հաճախ մոտենում է ու հուզված ասում, որ փշաքաղվել են, դա ինձ համար ամենամեծ գնահատականն է»,-հավելում է նա։
Հայաստանի ներկայացուցիչն իր Survivor երգը ներկայացնելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո։ «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 13-ին, եզրափակիչը՝ 17-ին։ Մրցույթին կարող եք հետեւել Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի
