14:38 11 փետրվարի, 2014Քարդաշյան քույրերը կրկին հայտնվել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Չնայած, նրանք միշտ շրջապատված եղել ուշադրությամբ, կան եւ հավանաբար կշարունակեն լինել, սակայն այս անգամ նրանք ճիշտ նշանակետում են հայտնվել:
Քարդաշյան քույրերը` Քլոեն, Քորթնին եւ, իհարկե, Քիմը, հայտնվել են Sunday Mirror – Notebook ամսագրի շապիկին: Համացանցն ուղղակի պայթել է, երբ ամսագիրը դուրս է հանվել վաճառքի: Այս անգամ Քարդաշյան ընտանքիը հաստատ «ջրից չոր դուրս չի գա ». Ֆոտոշոփը եւ թվային միջամտությունն ուղղակի ակնհայտ է:
Համացանցի օգտատերերին զայրացրել է հրատարակության այս ակնհայտ կեղծիքը: Անմիջապես սկսվել են համեմատությունները` քույրերի նախկին նկարների հետ:

Ամսագրի շապիկի նկարում Քիմի ազդրերն ակհայտորեն փոքրացված են

Քորթնիի ձեռքերը` բարակեցված

Քլոեի մարմինն ակնհայտորեն շտկված է
Այս ամենը հետաքրքիր է հատկապես հոլիվուդյան վերջին սկանդալի ֆոնին: Այն, ինչի մասին երկար տարիներ խոսում էին, վերջապես պաշտոնապես հաստատվեց: Հոլիվուդն իր գեղեցկուհիներին «ներկում է» «թվային վիրահատությունների» օգնությամբ: Ամերիկյան կինոստուդիան digital surgery հատուկ տեխնիկա է օգտագործում, որն օգնում է դերասաններին էկրանի վրա ավելի նիհար եւ բարձրահասակ երեւալ, քան կյանքում են: Այդ տեխնիկան Photoshop ծրագրի կինեմատոգրաֆիական տարբերակն է, որը կիրառվել է ֆիլմերում եւ հեռուստաշոուներում:
Նյութը՝ Daily Mail-ի
Լուսանկարները՝ REX-ի, Splashի-, BraodImage-ի