Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Սկանդալ ԱՄՆ-ում: Հոլիվուդը դերասանների արտաքինն ուղղում է «թվային վիրահատությունների» օգնությամբ

14:13, 10 փետրվարի

Այն, ինչի մասին երկար տարիներ խոսում էին, վերջապես պաշտոնապես հաստատվեց: Հոլիվուդն իր գեղեցկուհիներին «ներկում է» «թվային վիրահատությունների» օգնությամբ: Ամերիկյան կինոստուդիան digital surgery հատուկ տեխնիկա է օգտագործում, որն օգնում է դերասաններին էկրանի վրա ավելի նիհար եւ բարձրահասակ երեւալ, քան կյանքում են: Ըստ Daily Mail-ի, այդ տեխնիկան Photoshop ծրագրի կինեմատոգրաֆիական տարբերակն է, որը կիրառվել է ֆիլմերում եւ հեռուստաշոուներում:

Բրիթնի Սփիրս


Համակարգչի օգնությամբ կինեմատոգրաֆիտները փոխում են անեւ դերասանների մարմնի գծերը, վերացնում կնճիռներն ու թերությունները:

Նման տեխնիկայի գոյության մասին լրագրողներն իմացել են, երբ տեսել են Բրիթնի Սփիրսի՝ Լաս Վեգասում կայացած շոուի մասին ֆիլմը, որտեղ երկու երեխաների 32-ամյա մայրն ավելի լավ տեսք ուներ, քան կյանքում եւ իր իրական հասակից 7.5 սմ ավելի բարձրահասակ էր:

Lola Visual Effects ընկերությունը, որը մասնակցել է «Ուոլ Սթրիթի գայլը» եւ «Ուոլթեր Միթի գաղտնի կյանքը» ֆիլմերի ստեղծմանը, օգտագործում է այս տեխնիկան: Այս մասին հրատարակչությունը գրում է՝ հղում կատարելով պրոդյուսերներից մեկին, ով հաստատել է այս տեղեկությունը: Նշված տեխնիկան «ծուռ հայելու» նման է աշխատում՝ բարակեցնելով եւ երկարացնելով կերպարը:

Լրագրողական հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ավստրալական բլոգերներից մեկը նշել է, որ 23-ամյա դերասանուհի Մարգո Ռոբբին «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի տեսարաններից մեկում, որտեղ ոտքով հրում է ամուսնուն, «անիրական երկար ոտքեր» ունի:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search