15:25 7 փետրվարի, 2026Լիլի Մորտոն ժամեր առաջ անակնկալի բերեց իր հետևորդներին՝ կիսվելով մի լուրով, որը ջերմացրեց շատերին: 39-ամյա ինֆլուենսերը, որը տարիներ առաջ հայտնի դարձավ՝ որպես «հայկական Բարբի» և իր անփոխարինելի տեղն ունեցավ Women’s Club նախագծում, պատրաստվում է մայրանալ: Լուրը Լիլին ինստագրամյան իր հետևորդներին հայտնել է ամուսնու՝ բժիշկ-կոսմետոլոգ Վադիմ Չանգլյանի ծննդյան 50-ամյակին, որը նրանք Վադիմի երեխաների հետ միասին նշել են Լոս Անջելեսի ժամանցային վայրերից մեկում:
Посмотреть эту публикацию в Instagram
Լիլիի հրապարակած տեսանյութում երևում է, որ նույն օրը նրանք նաև պարզել են երեխայի սեռը, սակայն հայտնի շիկահերն առայժմ չի բացահայտել այս նորությունը՝ ենթադրությունները թողնելով հետևորդներին:
Հավելենք, որ երեխան Լիլիի առաջնեկն է լինելու, իսկ Վադիմը նախորդ ամուսնությունից ունի երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր:
Посмотреть эту публикацию в Instagram
Վադիմն, ի տարբերություն Լիլիի, անձնական կյանքով, գրեթե, չի կիսվում սոցիալական հարթակներում, սակայն Լիլիի հրապարկումներից պարզ է դառնում, որ նա հրաշալի հարաբերություններ ունի երեխաների հետ: Նրանք հաճախ միասին են ժամանակ անցկացնում, ինչով շիկահերը սիրով կիսվում է իր ընտանեկան վլոգերում:
Լիլին ժամանակին հայտնի դարձավ իր բաց կերպարի և պլաստիկ միջամտությունների շնորհիվ: Ամուսինը նրա կերպարանափոխության հեղինակներից է:
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի վաղ՝ NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում, Վադիմը, խոսելով կնոջ վիրահատությունների մասին, նշել էր. «Իրականում ներկայումս ցանկացած միջամտություն քննարկում ենք, չեմ թաքցնի՝ հնարավոր է, որ սկզբնական շրջանում Լիլին չէր պատկերացնում, թե ինչ կարող էինք անել եւ ամեն ինչի հեղինակն ես էի: Ես էի առաջարկում այս կամ այն շտկումն անել, առհասարակ, առաջին անգամ Լիլիի դեմքին ես եմ դիպչել, նա նման փորձ չուներ: Իմ խորհուրդներն էր լսում, իսկ հիմա արդեն ինձանից լավ է հասկանում էսթետիկ բժշկությունից, կարողանում է էսթետիկ արտաքին ունենալու հարցում որոշակի լուծումներ գտնել: Այսօր ամեն բան քննարկում ենք, ապա նոր գնում որեւէ քայլի»:
Посмотреть эту публикацию в Instagram
Այսօր Մորտոյի կերպարը կտրուկ տարբերվում է Բարբիի նմանվող շիկահերի կերպարից: Նա ավելի հանգիստ ու ընտանեկան կյանք է վարում ու վայելում անձնական երջանկությունը:
Հայկական Բարբիին մեծ ճանաչում բերեց Women’s Club նախագիծը, որտեղ նրան բացահայտեցին բոլորովին այլ տեսանկյունից և նա ստացավ նկարահանման այլ խոշոր առաջարկներ:
Լիլին այսօր հաճախ ներկայանում է երաժշտական նորություններով, ամուսինը՝ Վադիմը, հանդիսանում է նրա պրոդյուսերը:
Լիլին ու Վադիմը տևական ժամանակ է՝ բնակվում են ԱՄՆ-ում: