Երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոյի ամուսինը՝ Վադիմ Չանգլյանը, հանդես է գալիս որպես նրա պրոդյուսեր: Ըստ Լիլիի՝ իր ստեղծագործական գործունեության ընթացքում ամեն բան միասին են անում, սակայն պրոդյուսեր լինելուց բացի, Վադիմը նախ բժիշկ է (դիմածնոտային վիրաբույժ, ստոմատոլոգ, բժիշկ-էսթետիստ)՝ հաջողակ մասնագետ, ով գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, ԱՄԷ-ում: NEWS.am STYLE-ը զրուցել է Վադիմի հետ այս ամենի եւ, իհարկե, նրա մշտական մուսա հանդիսացող Լիլիի մասին:
Վադիմ, Ձեր հաճախորդներն ավելի շատ կանա՞յք են, թե՞ տղամարդիկ:
Հստակ կարող եմ ասել, որ էսթետիկ բժշկությունը նախընտրողներն առավելապես կանայք են, իսկ ստոմատոլոգիայից օգտվում են եւ կանայք, եւ տղամարդիկ: Այս առումով հավասարաչափ է:

Ի՞նչ միջամտությունների են, սովորաբար, դիմում տղամարդիկ։
Ինչպես նշեցի, էսթետիկ միջամտություններ նախընտրողները կանայք են, սակայն տղամարդիկ էլ հետ չեն մնում: Էսթետիկ բժշկության մեջ առավել պրոֆիլակտիկ միջամտություններն են նախընտրում, օրինակ՝ կնճիռների վերացում, ծալքերի շտկում: Եթե վիրահատական միջամտություն է արվում, ապա հիմնականում՝ ռինոպլաստիկա, օտոպլաստիկա. հետաքրքրություն կա մազերի փոխպատվաստման նկատմամբ: Տղամարդկանց նաեւ հետաքրքիր է որովայնի հատվածի լիպոսակցիան: Ներկայումս տղանարդիկ այեւս չեն ամաչում այս կամ այն միջամտությունը կատարել: Նույն պատկերն է նաեւ ստոմոտալոգիայում. ցանկանում են ունենալ գեղեցիկ ժպիտ:
Իսկ որքա՞ն հաճախ են Ձեզ դիմում հոլիվուդյան ժպիտի համար:
Իմ կարծիքով, երբ ներկայումս մարդը չունի գեղեցիկ ատամնաշար, ինչ-որ առումով դա խոսում է նրա ստատուսի մասին: Այսօր կայացած մարդը փորձում է լուծում տալ այդ խնդրին՝ կերպարանափոխվելով, իսկ գեղեցիկ ժպիտի միջոցով դառնում է ինքնավստահ եւ «բրենդային»: Գեղեցիկ ժպիտից բացի մարդկանց պարգեւում եմ հարմարավետություն, օրինակ՝ երբ չեն ունենում ատամներ, արագ տեղադրում ենք իմպլանտներ: Այդ ամենն անում ենք ընդամենը 1 օրվա ընթացքում: Առհասարակ, 1 օրում իմպլանտների տեղադրումը եւ անշարժ պրոտեզավորումը ստոմատոլոգիայի նորագույն տենդեցն է: Ստացվում է, որ 1 օրում մարդկանց իրենց երազած ժպիտն ենք պարգեւում: Ժամանակին սա անհնար մի բան էր թվում, սակայն այլեւս հնարավոր է: Ի դեպ, բոլոր երիտասարդներին կոչ եմ անում ուշադիր լինել հատկապես մայրիկների հանդեպ, ովքեր հղիության ընթացքում հաճախ կորցնում են իրենց ատամները: Գոնե իմպլանտների շնորհիվ գեղեցիկ ժպիտ կվերադարձնեն իրենց մայրիկներին:

Որպես բժիշկ՝ կարո՞ղ եք խորհուրդ տալ հաճախորդին հետ կանգնել որոշումից:
Իհարկե, իմ պրակտիկայում նման դեպքեր էլ են լինում: Երբ տեսնում եմ, որ հաճախորդը սխալ որոշում է կայացրել, ինքս էլ հասկանում եմ, որ այդ միջամտության կարիքը չկա, փորձում եմ խորհուրդ տալ չգնալ այդ քայլին՝ հիմնավորելով կարծիքս: Նման դեպքերում հորդորում եմ, որ մի փոքր էլ մտածեն, խորհրդով դիմեն իրենց հարազատներին: Երբեմն նաեւ հորդորում եմ նախքան միջամտությունը գնալ շոփինգի եւ լավ լիցքաթափվել: Գիտեմ՝ երբեմն կանանց թվում է, որ ամեն բան կփոխվի ընդամենը մեկ միջամտությունից, նման պարագայում ստանձնում եմ նրանց հոգեբանի դերը, որովհետեւ չեմ ցանկանում հետագայում զղջան, եւ ես ունենամ իմ «մեղքի» բաժինը:
Գաղտնիք չէ, որ Ձեր կինը՝ Լիլի Մորտոն, եւս Ձեր հաճախորդն է: Կա՞ն միջամտություններ, որոնք Դուք եք Լիլիին խորհուրդ տվել անել:
Իրականում ներկայումս ցանկացած միջամտություն քննարկում ենք, չեմ թաքցնի՝ հնարավոր է, որ սկզբնական շրջանում Լիլին չէր պատկերացնում, թե ինչ կարող էինք անել եւ ամեն ինչի հեղինակն ես էի: Ես էի առաջարկում այս կամ այն շտկումն անել, առհասարակ, առաջին անգամ Լիլիի դեմքին ես եմ դիպչել, նա նման փորձ չուներ: Իմ խորհուրդներն էր լսում, իսկ հիմա արդեն ինձանից լավ է հասկանում էսթետիկ բժշկությունից, կարողանում է էսթետիկ արտաքին ունենալու հարցում որոշակի լուծումներ գտնել: Այսօր ամեն բան քննարկում ենք, ապա նոր գնում որեւէ քայլի:

Եղե՞լ են միջամտություններ, որոնք, որպես նրա տղամարդ, չեք ցանկացել, որ անի, բայց որպես բժիշկ, հարգել եք նրա որոշումն ու կատարել:
Չեմ մտաբերում նման դեպք, երբ Լիլին ցանկացել է գեղեցիկի ստանդարտներից դուրս բան անել: Ես ինքս էլ չեմ սիրում, երբ շտկումները չափից շատ են, օրինակ՝ շատ մեծ շրթունքներ, մարմնի հատվածներ: Սիրում եմ, երբ ամեն բան բնականին մոտ է լինում, գուցե, բնականի ամենամեծը, սակայն ոչ չափն անցած: Չեմ սիրում, երբ անհասկանալի արտաքին են ունենում, երբ բոլորը շրջվում են եւ նայում:
Որո՞նք են պլաստիկ վիրաբուժության նոր տենդեցները (բացի քթի, կրծքի, այտոսկրերի շտկումներից), ի՞նչ փոփոխությունների պահանջ է նկատվել:
Վերջերս շատ նորաձեւ է դարձել «աղվեսի աչքեր» ասված շտկումը: Հաճախ այդ հարցով են դիմում: Կոնտուրային պլաստիկան է շատ պահանջված. ֆիլերների եւ սեփական ճարպի միջոցով դեմքի կոնտուրների, ստորին ծնոտի անկյան, այտոսկրերի ընդգծում, ամբողջ մարմնի ձեւավորում:

Ձեր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, որ ցանկանան նմանվել կոնկրետ հայտնի մարդկանց, եթե այո, ապա ո՞ւմ: Ովքե՞ր են ամենապահանջված անունները։
Անկեղծ կլինեմ. ամենից հաճախ խնդրում են ստանալ Լիլիի շրթունքներից, այտոսկրերից, նույնիսկ՝ աչքերից, որոնք շտկման չեն ենթարկվել, այլ պարզապես ընդգծվել են դիմահարդարման շնորհիվ: Չեմ կարող ասել, որ որեւէ հայտնի դեմքի անուն հաճախ է հնչում, լինում են դեպքեր, երբ Ինստագրամից որեւէ աղջկա լուսանկար են ներկայացնում: Առհասարակ, իմ պարագայում ամենաշատը հնչում է Լիլիի անունը, հավանաբար, գիտեն՝ «ճանաչում» եմ (ժպտում է):
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 հոկտեմբերի
«Ես քնել եմ ավելի քան 100 ամուսնացած տղամարդկանց հետ». բրիտանուհին պնդում է, որ փրկում է ուրիշների ամուսնությունները22:18, 14 հոկտեմբերի
96-ամյա հարսնացուի և 18-ամյա փեսայի հարսանիքը ցնցել է Մեքսիկան21:32, 14 հոկտեմբերի
Սեզոնի ամենացանկալի պայուսակը. Chanel Matthieu Blasi-ի դիզայներական մոդելները վերավաճառվում են մինչև 15% բարձր գներով20:19, 14 հոկտեմբերի
Գաղտնի սիրավեպեր, թագավորական ընթրիքներ և խեցգետիններ. Լոնդոնի ամենահին ռեստորանը հանձնվել է Ազգային հիմնադրամին19:55, 14 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի դեմքի արտահայտությունը մի կում Guinness խմելուց հետո վիրուսային է դարձել19:20, 14 հոկտեմբերի
«Զզվելի է». Միլիարդատեր Մայքլ Դելը պաշտպանել է իր կնոջը, որին ծաղրում էին արտաքինի համար18:33, 14 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն Երևանում է. ի՞նչն է օպերային լեգենդին բերել Հայաստան16:22, 14 հոկտեմբերի
Ոսկու տենդ. Կանայք որս են սկսել միլիոնատերերի նկատմամբ՝ OpenAI-ից և Anthropic-ից