Քիմ Քարդաշյանը հայտնվելու է Vogue-ի շապիկին

13:04   22 մարտի, 2014

Քիմ Քարդաշյանը, հնարավոր է, ամբողջ 33 տարի սպասել է այս իրադարձությանը: Վերջապես նա հայտնվելու է Vogue ամսագրի ամերիկյան հրատարակության շապիկին:

Ռեալիթի-շոուի աստղը բազմիցս է փորձել նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր ամսագրի էջերում հայտնվել, սակայն նրան մշտապես մերժում էին (իտալական եւ ֆրանսիական հրատարակությունները), հայտնի լուսանկարիչները նույնպես հրաժարվում էին նրա հետ համագործակցել:

Սակայն լուսանկարիչ Էննի Լեյբովիցը համաձայնել է աշխատել Քիմի հետ:

64-ամյա Էննին շքեղ ֆոտոսեսիա է անցկացրել եւ Քիմն ապագա ամուսնու՝ Քանիե Ուեսթի եւ փոքրիկ Նորթի հետ հայտնվելու է ամսագրի ապրիլյան համարում:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Vogue-ի



© NEWS.am STYLE