Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը տհաճ իրավիճակում է հայտնվել: Հայտնի fashion-լուսանկարիչ Թայլեր Շիլդսը հրաժարվել է Քիմին նկարել Vogue-ի իտալական հրատարակության համար: Քարդաշյանի թիմը լուսանկարչին խնդրել է աստղի ֆոտոսեսիան անցկացնել, սակայն Թայլերը հրաժարվել է՝ ապշեցնելով Քիմին: Չէ՞ որ ամերիկյան աստղը սովոր չէ մերժում ստանալ, եւ ահա…

«Թայլերն աշխարհի ամենաբարդ լուսանկարիչն է: Նրան գրեթե անհնար է վարձել: Դուք պետք է նրան լավ ճանաչեք, իսկ նա՝ ձեզ: Պետք է ձեզանից ինչ-որ բան ներկայացնեք, որպեսզի նա հետաքրքրվի ձեզանով: Պետք է նրան դուր գաք: Բազմաթիվ աստղեր են ցանկանում, որ Շիլդսն աշխատի իրենց հետ»,- նշել է հրատարակության աղբյուրը:
Երեւում է՝ Քիմ Քարդաշյանը ոչնչով չի հետաքրքրել հայտնի լուսանկարչին: Հնարավոր է նաեւ, որ բոլորն արդեն հոգնել են դիտել մշտապես համակարգչային մշակման օգնությանը դիմող Քարդաշյանին:
Քիմը՝ Vogue Italia-ի ֆոտոսեսիայում, 2012թ.

Աղբյուրը՝ RadarOnline
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ20:31, 21 հոկտեմբերի
«Նորաձևությունը կարող է լինել Հայաստանը աշխարհին ներկայացնելու միջոց». Ստելլա Մանֆերդինի՝ Harper's Bazaar Italia-ի և ELLE Italia-ի խմբագիր19:28, 21 հոկտեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ գյուղը» վերածվել է Դիսնեյլենդի. զբոսաշրջիկները պիկնիկ են անում ուրիշների այգիներում և առանց թույլտվության մտնում տներ16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում