Ռաֆայել Երանոսյանը «Ծանր ու թեթև» արեց բոլոր թեմաները՝ քաղաքականությունից մինչև Կարմիր խնձոր: Դերասանի նոր մոնոներկայացումը կայացավ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, «Բոհեմ» թատրոնում:
Մեկ ու կես ժամ անդադար ծիծաղ ու ծափահարություններ: Դերասանին հաջողվեց մի պահ հանդիսատեսին կտրել բոլոր ծանրություններից՝ առաջարկելով ավելի թեթև նայել խնդիրներին:
Իր նոր ստենդափում դերասանն անդրադարձավ բոլորիս կյանքում հանդիպող առօրյա հարցերին, հարաբերություններին ու դրանց հանդեպ մարդկային վերաբերմունքին. այդ ամենն արեց իրեն բնորոշ հումորով ու անմիջականությամբ՝ հանդիսատեսին դարձնելով իր քննարկումների մասնակիցը, իսկ վերջում հանգեց այն եզրակացության, որ բոլոր խնդիրներն առաջանում են միջակությունից ու չարությունից, որոնք Ջոկերին էլ, ի վերջո, խենթացրին: Ներկայացումը նա ավարտեց հայտնի հերոսի կերպարով՝ իր ետևից տանելով հանդիսատեսի ոգևորված ծափահարությունները:
Посмотреть эту публикацию в Instagram
«Ծանր ու թեթև» ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։
Ստեղծագործական անձնակազմը ետնաբեմում արդեն խոստովանեց՝ սպասում էին հանդիսատեսի դրական արձագանքին, բայց այն, ինչ կատարվեց Ռաֆայել Երանոսյանի ներկայացումից հետո, գերազանցել էր բոլոր սպասումները:
Ինքը՝ գլխավոր հերոսն, ավելի բծախնդիր է վերաբերվում իր բեմելուն. ասում է՝ պրեմիերաներին միշտ ավելի հուզված է լինում և վստահ է՝ հաջորդ ներկայացմանը հանդիսատեսը կտեսնի ուրիշ դինամիկա ու ուրիշ Ռաֆայել Երանոսյան:
Ետնաբեմում, ինչպես միշտ, հնչեց բոլորին հետաքրքրող հարցը՝ իսկ ո՞ւմ հետ է ամուսնացած ինքը՝ դերասանը, որը բեմից ակտիվորեն քննարկում էր հարսանիքները, Կարմիր խնձորն ու ամուսնական հարաբերությունները: Պատասխանը՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութի վերջում: Իսկ հաջորդ ներկայացումը՝ հոկտեմբերի 20-ին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ