Համացանցում հայտնվել են Vogue-ի համար արված ֆոտոսեսիայից Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարներ

11:45   25 մարտի, 2014

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանն ապրիլին հայտնվելու է ամերիկյան Vogue-ի շապիկին: Ռեալիթի-շոուի աստղը բազմիցս է փորձել հայտնվել նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր ամսագրի էջերում, սակայն նրան մշտապես մերժում էին, իսկ ճանաչված լուսանկարիչները հրաժարվում էին համագործակցել Քիմի հետ: Սակայն լուսանկարիչ Էննի Լեյբովիցը համաձայնել է աշխատել նրա հետ: Համացանցում հայտնվել են Քիմի մասնակցությամբ ֆոտոսեսիայից նոր լուսանկարներ:

Հարկ է նկատել, որ պարբերականի ընթերցողների արձագանքը միանշանակ չի եղել: Մեծ մասը բացասաբար է ընդունել ամսագրում Քիմի հայտնվելը՝ համարելով, որ հայուհին ոչ մի կապ չունի նորաձեւություն եւ ոճ հասկացությունների հետ:

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared-ի



© NEWS.am STYLE