Նաոմի Քեմփբելը ծիծաղել է Vogue-ի շապիկին Քիմ Քարդաշյանի հայտնվելու կապակցությամբ

13:42   26 մարտի, 2014

Բրիտանական հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը ծիծաղել է Vogue-ի շապիկին Քիմ Քարդաշյանի հայտնվելու կապակցությամբ: 43-ամյա մոդելը մասնակցել է ավստրալական առավոտյան հեռուստաշոուին, որը վարող Քայլի Ջիլիսը Նաոմիին սադրիչ հարց է տվել հեղինակավոր ամսագրի շապիկին Քիմ-Քանիե զույգի հայտնվելու մասին:

«Ես մոդել եմ եւ արդեն 28 տարի աշխատում եմ նորաձեւության արդյունաբերությունում: Երբ դու հայտնվում ես Vogue-ի շապիկին, կարիերայում ձեռքբերում ես ունենում: Դրա համար հարկավոր է շատ ջանք թափել»,- ի պատասխան ծիծաղել է մոդելը:

Իսկ «Քիմն ու Քանիեն արժանի չէի՞ն հայտնվել Vogue-ի շապիկին» հարցին Նաոմին պատասխանել է. «Դրանք Ձեր խոսքերն են, ոչ թե իմ: Այդ եղել է Աննա Վինտուրի որոշումը, այնպես որ՝ հարկավոր է նրան հարցնել»:

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանն ապրիլին հայտնվելու է ամերիկյան Vogue-ի շապիկին:

Ռեալիթի-շոուի աստղը բազմիցս է փորձել նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր ամսագրի էջերում հայտնվել, սակայն նրան մշտապես մերժում էին, իսկ հայտնի լուսանկարիչները հրաժարվում էին նրա հետ համագործակցել: Սակայն լուսանկարիչ Էննի Լեյբովիցը համաձայնել է աշխատել Քիմի հետ:

Աղբյուրը՝ US Weekly



© NEWS.am STYLE