«Բամբիռի» ամերիկյան շրջագայությունը չեղյալ է հայտարարվել

14:11   8 ապրիլի, 2014

«Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի` մարտին կայանալիք ամերիկյան շրջագայությունը, որի մասին NEWS.am STYLEտեղեկացրել էր իր ընթերղոցներին, չի կայացել։ Խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օրերս տղաները հայտնել են լուրը՝ գրելով.

«Ինչպես գիտեք, մենք մեծ ծրագրեր ունեինք` կապված մեր ամերիկյան շրջագայության եւ SXSW փառատոնին մասնակցելու վերաբերյալ, սակայն, ցավոք, ոչ միշտ է, որ ծրագրերն իրականանում են։ Մինչ մենք հաջողությամբ կազմակերպում էինք շրջագայության համար անհրաժեշտ դրամահավաքը ձեր օգնությամբ, անսպասելիորեն խնդիրներ ծագեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ։ Դա երկար պատմություն է, բայց, որպես արդյունք, մենք ստիպված եղանք հրաժարվել փառատոնի մասնակցությունից»,-գրել են տղաները՝ նշելով, սակայն, որ ամերիկյան շրջագայությունից չեն հրաժարվել, այլ հետաձգել են այն մինչեւ աշուն, երբ կկարողանան լուծել վիզայի հետ կապված բոլոր խնդիրները։



© NEWS.am STYLE