Արամ MP3-ը Դանիայում ժինգյալով հաց է համտեսել (ֆոտո)

20:32   30 ապրիլի, 2014

Արամ MP3-ը եւ «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթի հայաստանյան պատվիրակությունն ապրիլի 27-ին մեկնեց Դանիա։ Այս մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է։

Դանիա ժամանելուն պես Արամ MP3-ին ջերմ դիմավորեցին հայ համայնքի ներկայացուցիչները։ Շարունակելով պահել ջերմ մթնոլորտը եւ իրենց աջակցությունը ցուցաբերել հայաստանյան պատվիրակաությանը՝ ապրիլի 29-ին Դանիայում Հայաստանի դեսպանությունը, արտակարգ եւ լիազոր դեսպանը Հրաչյա Աղաջանյանի գլխավորությամբ, կազմակերպվել էր ընթրիք-ընդունելություն։

Երեկոն մեկնարկեց ավանդական հայկական ժինգյալով հացի հյուրասիրությամբ, որը պատրաստել էր Դանիայում բնակվող մեր հայրենակցուհին։ Հայկական ուտեստների հյուրասիրությունը համալրեց նաեւ հայկական հիմնի կատարմամբ։ Դեսպանատան ողջ անձնակազմը իրենց բարեմախթանքները հղեցին Արամին եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցել նրան մրցույթի ժամանակ։

 



© NEWS.am STYLE