Մըրայա Քերին Wonderland magazine-ի ֆոտոսեսիայում փարթամ կազմվածքն է ցուցադրել

15:06   1 մայիսի, 2014

Ճանաչված երգչուհի Մըրայա Քերին նկարահանվել է Wonderland magazine ամսագրի մայիսյան համարի համար: 44-ամյա աստղը կեցվածք է ընդունել Թերրի Ռիչարդսոնի օբյեկտիվի առջեւ: Մըրայան հերթական անգամ ապացուցել է, որ կարող է շատ երիտասարդ մոդելների մարտահրավեր նետել եւ հանգիստ շրջանցել նրանց:

Մանուշակագույն դիետա սկսած երգչուհին, ի դեպ, երեկ երեկոյան ներկայացրել է մայիսի վերջին թողարկվող նոր ալբոմի՝ Me. I Am Mariah… The Elusive Chanteuse! (Ես Մըրայան եմ... Անորսալի երգչուհին) ռելիզը:

Աղբյուրը՝ Just Jared, Daily Mail, Mirror



© NEWS.am STYLE