«Եվրատեսիլ»-ում Մալթայի ներկայացուցիչ. «Արամ MP3-ի երգը մրցույթի ֆավորիտներից է»

16:14   2 մայիսի, 2014

«Եվրատեսիլ» մրցույթին հաշված օրեր են մնացել: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ է ունենալու մայիսի 6-ին, առաջին կիսաեզրափակչում, առաջին համարի ներքո: Իսկ մինչ այդ, Արամը կոպենհագենյան արեւոտ օրերից մեկն անցկացրել է Մալթայի ներկայացուցիչ Firelight խմբի անդամների հետ զբոսնելով, որը ներկայացնելու է Coming Home երգը: Խումբը կրկին ներկայացրել է Արամի երգի մասին իր կարծիքը, ինչպես նաեւ պատմել շոուին նախապատրաստվելու մասին:

Ինչպե՞ս են ընթանում շոուի նախապատրաստական աշխատանքները:

Մենք հիանալի փորձ ենք անցկացրել: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պետք էր: Բեմը շատ մեծ է, այն իսկապես ֆանտաստիկ է:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի մասնակցի երգի մասին:

Մեզ այն շատ է դուր գալիս: Այն մրցույթի ֆավորիտներից է, իսկապես հզոր երգ է:

Ի՞նչ կմաղթեք «Եվրատեսիլ»-ի մյուս մասնակիցներին:

Գլխավորը՝ բեմ դուրս գալ եւ երեք րոպե ելույթ ունենալ սեփական հաճույքի համար: Այդպիսի հնարավորություն կյանքում մեկ անգամ է տրվում: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ: Իսկ հետո Եվրոպան պետք է քվեարկի: Պարզապես մոռացեք մրցույթի մասին եւ երաժշտությունից հաճույք ստացեք: 180 միլիոն հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալը մեզ համար իսկական մարտահրավեր է:



© NEWS.am STYLE