Մայիսին Մալթայից Դանիա է մեկնելու Firelight խումբը՝ Coming Home երգով՝ «Եվրատեսիլ» մրցույթում նվաճելու Եվրոպան: Firelight խումբը, որը ստեղծագործում է ֆոլկ, քանթրի, փոփ ոճերում, ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, մայիսի 8-ին: Իսկ մինչ այդ, խմբի ղեկավար Ռիչարդ Էդվարդասը հարցազրույց է տվել NEWS.am STYLE-ին՝ խոսելով մրցույթից ակնկալիքների մասին եւ ուղերձ հղելով «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուներին:
Ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկա մրցույթին:Մենք արդեն երկար տարիներ է՝ նվագում ենք:
Ես Coming Home երգը գրել եմ հատուկ մրցույթի համար: Մենք հաղթեցինք Մալթայում, մտադիր ենք հաղթել նաեւ կիսաեզրափակչում, իսկ եզրափակչում մեզանից քամել այն ամենը, ինչ կարող ենք: Մրցույթին մասնակցությունն արդեն շատ կարեւոր է մեզ համար: Մեր երգն արդեն ներկայացրել ենք Ամստերդամում, Մոսկվայում եւ Լոնդոնում:
Ինչի՞ մասին է ձեր երգը:
Երգը, իհարկե, անձնական փորձ ունի, սակայն մարդիկ այն յուրովի են ընկալում, եւ յուրաքանչյուրը դրանում ինչ-որ հարազատ բան կգտնի: Վստահ եմ, որ երգն առանձնապես հոգեհարազատ կլինի նրանց, ովքեր աշխատում են արտերկրում, իրենց հարազատներից հեռու, նրանց, ովքեր հեռու են իրենց Հայրենիքից: Ես ինքս որոշ ժամանակ Անգլիայում եմ ապրել, երբ մասնակցում էի X Factor շոուին, շատ էի կարոտում ընտանիքս, ինչն էլ ինձ հետ՝ տուն բերեց:
Հայաստանի մասնակցի երգը լսե՞լ եք:
Այո, իհարկե: Այն շատ լավն է: Եվրոպայում շատերն են սիրում այդ երգը, դժվար է լինելու դրան հաղթել:
«Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների համար որեւէ ուղերձ ունե՞ք:
Երկրպագուները մրցույթի կարեւոր մասն են: Հուսով ենք, որ շոուն Հայաստանում բոլորին դուր կգա: Նաեւ հույս ունենք, որ մենք եւ Արամ MP3-ը դուրս կգանք եզրափակիչ: Գիտենք, որ հայերն ու մալթացիները պատմության մեջ բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Այդ պատճառով էլ «Եվրատեսիլ»-ի ժամանակ փոխադարձ աջակցություն է զգացվում: Այնպես որ՝ եթե ձեզ դուր է գալիս մեր երգը, քվեարկեք Մալթայի օգտին, խոստանում ենք համբուրել յուրաքանչյուրին, ով այդ կանի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի