«Եվրատեսիլ 2023»-ի շրջանակներում հայերը հպարտանալու միանգամից մի քանի պատճառ ունեն. Լիվերպուլի բեմում հանդես կգան մեր հայրենակիցներից միանգամից երկուսը` Հայաստանի ներկայացուցիչ Brunett-ը եւ Վրաստանի մասնակից՝ հայազգի Իրու Խեչանովան։ Աղջիկները նման արմատներ ունեն, բայց տարբերվում են հագուստի ընտրությամբ։ NEWS.am STYLE-ը մեկնաբանում է նրանցից յուրաքանչյուրի ոճային առանձնահատկությունները։

Առաջին հայացքից «Եվրատեսիլ 2023»-ի երկու մասնակիցների ոճերն առանձնապես չեն տարբերվում։ Նույնանման էսթետիկա, որը ոգեշնչված է 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի ժամանակակից թրենդներից: Ամենայն հավանականությամբ, աղջիկները նույնիսկ կունենան Pintrest հարթակում պահպանված մի քանի նույնական լուսանկար։

Դատելով սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների՝ բեմից դուրս երկու աղջիկներն էլ նախընտրում են լայն ջինսե տաբատներ՝ համադրված կրոպ-տոպի եւ սպորտային ծավալուն կոշիկների հետ: Սա նրանց, այսպես կոչված, «go-to» կերպարն է: Երկուսն էլ չեն վախենում գույն հաղորդել իրենց զգեստապահարանին։ Եթե Իրուի մոտ հաճախ հանդիպում ենք վարդագույն երանգի իրեր, ապա Brunett-ի մոտ գերիշխում է կարմիրը։

Պետք է հարգանքի տուրք մատուցել Խեչանովային, քանի որ նա բոլորովին չի վախենում էքսպերիմենտներ անել կտորների հետ։ Օրինակ՝ նա համարձակորեն համադրում է թավշյա բաճկոնը լյուրեքս տաբատի եւ տոպի հետ։ Նա նաեւ սիրում է բարդ պրինտներ, մասնավորապես, գերժամանակակից անիմալիստականը՝ զեբրայի պրինտը: Brunett-ն այս հարցում ավելի զուսպ է։ Հայուհին նախընտրում է պարզ իրեր՝ առանց վառ նախշերի։

Ամենահետաքրքիր մասը, թերեւս, այն կետն է, որտեղ երկու կատարողների ճանապարհները բաժանվում են․ դրանք բեմական կերպարներն են: Իրուն նախընտրում է ավելի գլամուր կերպար, իսկ Brunett-ը՝ «ճակատագրական»։ Այն, թե ինչ հանդերձանքով են աղջիկները ելույթ ունենում, անմիջապես կարելի է հասկանալ՝ արդյոք ոճաբանն աշխատե՞լ է նրանց հետ, որքան ժամանակ եւ արդյոք հնարավոր է եղել փոխանցել արտիստի ԴՆԹ-ն։ Առայժմ մի բան ակնհայտ է՝ նման աշխատանք մշտական հիմունքներով չի իրականացվել։

Խեչանովան չափազանց կտրուկ անցում է կատարում բեմից իրական կյանք։ Պայմանական ասած՝ ելույթների ժամանակ փայլերի ու էքստրավագանտ հանդերձանքների քանակը չի համապատասխանում բեմից դուրս նրա կերպարներին։ Մյուս կողմից, Brunett-ի մոտ լրիվ հակառակն է։ Երբեմն դժվար է տարբերել առօրյա կերպարն ու այն, ինչ նա կրում է Club12-ում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:36, 7 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը տարված է «երկարակեցության պարկուճով», բայց բժիշկները տագնապ են հնչեցնում12:16, 7 հոկտեմբերի
Յուրի Դուդը դարձել է «Մակրոնի կինը». նրա բռնցքամարտի տեսանյութը կեղծամով ծիծաղ է առաջացրել համացանցում11:40, 7 հոկտեմբերի
Ռոբերտ Դե Նիրոն ունի 18 շուն. Վուդի Հարելսոնը բացահայտել է աստղի կյանքի անսպասելի կողմը11:19, 7 հոկտեմբերի
Թոմ Քրուզն այլևս այն չէ. «Digger»-ի ձախողումը Հոլիվուդին ստիպել է հիշել նրա ձախողված ֆիլմերը10:55, 7 հոկտեմբերի
Էլոն Մասկի նախկին կին. Նա «բարգավաճում է քաոսի մեջ»10:30, 7 հոկտեմբերի

09:00, 7 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 հոկտեմբերի
Նապոլեոնի գաղտնիքը բացահայտվել է 217 տարի անց. արհեստական բանականությունը կոտրել է կայսեր գաղտնի կոդը22:10, 6 հոկտեմբերի
Սմարթֆոնները գողանում են կյանքի տարիները. գիտնականները զգուշացնում են անվերջ սքրոլինգի հետևանքների մասին21:33, 6 հոկտեմբերի
Լյուքս դասի ապրանքները անկում են ապրում ֆոնդային շուկայում. ինչու են LVMH-ը և Prada-ն վաճառում գրեթե զանգվածային շուկայի գներով20:24, 6 հոկտեմբերի
Տղամարդը պատմել է, որ 18 օր կոմայի մեջ գտնվելուց հետո հանդիպել է Հիսուսին19:30, 6 հոկտեմբերի
Patek Philippe–ից մինչև F.P. Journe. Goldman Sachs-ը հարուստներին սովորեցնում է՝ ինչպես գնել ժամացույցներ որպես արվեստի գործեր