Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի հարսանիքը զույգին 15 մլն դոլար է արժեցել

11:01   27 մայիսի, 2014

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնացավ Քանիե Ուեսթի հետ: Զույգի հարսանիքը կայացավ Ֆլորենցիայում:

People ամսագիրը հաշվել է, թե որքան է արժեցել հարսանիքը զույգին:

Բնակավայր

Հյուրերը սկսել են Փարիզ ժամանել մայիսի 19-ին: Նրանք իջեւանել են շքեղ George V հյուրանոցում, որտեղ մեկ գիշերվա համար սենյակներն արժեն 750 դոլար: Ֆլորենցիայում նույնպես համարները էժան չեն եղել. St. Regis կամ Four Seasons հյուրանոցներում սենյակներն արժեն 885 դոլար՝ մեկ գիշերվա համար: Եթե սա բազմապատկենք հյուրերի թվով, իսկ նրանք շուրջ 200 հոգի են եղել, ապա ավելի քան 500.000 դոլար կստանանք: Սրան ավելացնենք նաեւ Villa San Michele հյուրանոցում լյուքս համարի գինը՝ 1.800 դոլար, որտեղ իջեւանել են Քիմն ու Քանիեն դստեր հետ:

Նախահարսանեկան երեկույթ

Ընկերուհիների համար նախահարսանեկան երեկույթը Քիմը կազմակերպել է Costes հյուրանոցում, որտեղ գտնվում է Փարիզի լավագույն ռեստորաններից մեկը: Այնտեղ ճաշատեսակների գինը սկսում է 190 դոլարից: Այնպես որ՝ մեկ հոգու համար ճաշն արժե շուրջ 4.100 դոլար:

Տրանսպորտ

Հյուրերին Փարիզից Ֆլորենցիա փոխադրելու համար Քանիե Ուեսթը երկու մասնավոր ինքնաթիռ է վարձել: Բացի այդ, զույգը 45-50 մարդատար եւ բեռնատար ավտոմեքենա է վարձել, որոնք արժեցել են 70.000 դոլար՝ հաշվի առնելով նաեւ վառելիքի ծախսը:

Գեղեցկություն

Քիմ Քարդաշյանը հոգացել էր, որ հյուրերն արժանի տեսք ունենան: Նրանց գեղեցկության համար պատասխանատու էր փարիզյան առաջատար ոճաբան Էլիսոն Դեպրիստրեն, ում ծառայության արժեքը 380 դոլար է: Այնպես որ՝ այս ծախսերի համար շուրջ 65.000 դոլար է տրամադրվել:

Ֆորտե դի Բելվեդերե

Քիմ Քարդաշյանը Քանիե Ուեսթին «այո» է ասել 16-րդ դարի Ֆորտե դի Բելվեդերե ամրոցում: Դրա ամբողջական վարձույթն արժեցել է 409.000 դոլար:

Ծաղիկներ

Զույգի հարսանիքին հազվագյուտ ծաղիկներ են եղել: Դրանց համար 136.000 դոլար է ծախսվել:

Սնունդ

Հյուրերի համար պատրաստել են Enoteca Pinchiorri ռեստորանի լավագույն խոհարարները, որտեղ մեկ բաժին սպագետտին արժե 100 դոլար: Ակնհայտ է, որ հարսանեկան խնջույքը շուրջ 10.000 դոլար է արժեցել: Իսկ եթե դրան գումարենք նաեւ հարսանեկան տորթը, ապա աստղաբաշխական գումար կստացվի:

Զգեստ

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը խորանին մոտեցել է Givenchy Haute Couture-ի զգեստով, որը նրա համար ստեղծել է Ռիկարդո Տիշին: Զգեստի մոտավոր արժեքը 500.000 դոլար է: Ի դեպ, փոքրիկ Նորթը մոր զգեստի փոքրիկ տարբերակն է հագել, որը նույնպես թանկ է արժեցել: Տիշին աշխատել է դիզայներ Սառա Բարթոնի հետ: Նրանք ընդհանուր առմամբ 2 մլն դոլար են ստացել:

Այս ամենին ավելացնենք շամպայնը (ավելի քան 5.000 դոլար) Ֆլորենցիայում եւ Փարիզում, Լանա դել Ռեյին, Անդրեա Բոչելիին (նրանք միասին 2 մլն դոլար են ստացել), Վերսալյան պալատը եւ այլն, եւ այլն…

Հարսանիքը Քիմին 15 մլն դոլար է արժեցել:

Աղբյուրը՝ Hollywoodlife.com, US Weekly



© NEWS.am STYLE