Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը մեղրամիսն անցկացնում են Իռլանդիայում

13:03   27 մայիսի, 2014

Քանիե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը մայիսի 24-ին Ֆլորենցիայում ամուսնացան: Աղմկոտ եւ թանկարժեք (15 մլն դոլար արժողությամբ) հարսանիքից հետո սիրահարները մեկնել են Իռլանդիայի Քորք կոմսություն՝ մեղրամիսն անցկացնելու:

Ըստ BBC-ի, զույգը Քորքի օդանավակայան է ժամանել մասնավոր ինքնաթիռով՝ 5 օր բոլորից հեռու ժամանակ անցկացնելու: Իռլանդական թերթերի տեղեկացմամբ, նորապսակները շքեղ Castlemartyr Resort հյուրանոցում նախագահական լյուքս ու եւս 10 սենյակ են վարձել:

Լյուքսի արժեքը մեկ գիշերվա համար 2.750 ֆունտ սթեռլինգ է եւ ունի շոգեբաղնիք, ճաշասենյակ, հյուրասենյակ, իսկ սնունդը բերվում է հատուկ վերելակով:

Լյուքսն ու մյուս 10 սենյակները վերցրել են հինգ գիշերվա համար, իսկ այդ նշանակում է, որ Քանիեն դրա համար 50 հազար ֆունտ է վճարել:

Լուսանկարները՝ Corbis-ի, Tetra Images-ի, Lisa Wiltse-ի



© NEWS.am STYLE