15:41 27 մայիսի, 2014Ճանաչված երգչուհի Լանա դել Ռեյն օրերս Ֆլորենցիայում երգել է Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի հարսանիքին: Ի դեպ, երկու կոմպոզիցիա կատարելու համար երգչուհին մեկ միլիոն դոլար է ստացել:
Հիմա Լանան երկրպագուների դատին է հանձնել նոր ստեղծագործություն: Shades Of Cool-ը քնքուշ եւ միաժամանակ խորհրդավոր է ստացվել:
Հիշեցնենք, որ հունիսին սպասվում է Լանա դել Ռեյի նոր ալբոմի թողարկումը: Հստակ օրը հայտնի չէ, փոխարենը հայտնի է սկավառակի անվանումը. Ultraviolence:
Shades Of Cool-ը երգչուհու նոր ալբոմի արդեն երկրորդ ստեղծագործությունն է, որ ներկայացվում է հանրությանը: Մինչ այդ Լանան թողարկել էր West Coast սինգլը: