Քիմ Քարդաշյանի հարսանիքի առաջին լուսանկարները

20:55   27 մայիսի, 2014

Քանիե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը մայիսի 24-ին Ֆլորենցիայում ամուսնացան: Հարսանիքից հետո սիրահարները մեկնել են Իռլանդիայի Քորք կոմսություն՝ մեղրամիսն անցկացնելու: Նորապսակները շքեղ Castlemartyr Resort հյուրանոցում նախագահական լյուքս ու եւս 10 սենյակ են վարձել: Լյուքսի արժեքը մեկ գիշերվա համար 2.750 ֆունտ սթեռլինգ է եւ ունի շոգեբաղնիք, ճաշասենյակ, հյուրասենյակ, իսկ սնունդը բերվում է հատուկ վերելակով: Լյուքսն ու մյուս 10 սենյակները վերցրել են հինգ գիշերվա համար, իսկ այդ նշանակում է, որ Քանիեն դրա համար 50 հազար ֆունտ է վճարել:

Իսկ այժմ համացանցում հայտնվել են հարսանիքի առաջին լուսանկարները:

 

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE