Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարն ամենաճանաչվածն է Instagram-ի պատմության մեջ

11:03   31 մայիսի, 2014

Մայիսի 24-ին Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը Ֆլորենցիայում ամուսնացան: Մինչ սիրահարներն Իռլանդիայում մեղրամիսն են անցկացնում, 33-ամյա Քիմի Instagram-ը ռեկորդներ է սահմանում: Հարսանեկան լուսանկարը հրապարակելուց հետո այն ավելի քան 2 մլն մարդ է «հավանել» (Քիմի էջը 14.8 մլն բաժանորդ ունի)՝ այդ կերպ Instagram-ում պատմական ռեկորդ սահմանելով:

Աստղային զույգը շրջանցել է Ջասթին Բիբերին եւ Սելենա Գոմեսին: Business Insider-ի տեղեկացմամբ, նրանց համատեղ լուսանկարը հավանել է 1.82 մլն օգտատեր:

Հիշեցնենք, որ իռլանդական մամուլի համաձայն, նորապսակները Castlemartyr Resort շքեղ հյուրանոցում նախագահական լյուքսն են վարձակալել եւ 10 այլ սենյակ: Լյուքսի արժեքը մեկ գիշերվա համար 2.750 ֆունտ սթեռլինգ է եւ ունի շոգեբաղնիք, ճաշասենյակ, հյուրասենյակ, իսկ սնունդը բերվում է հատուկ վերելակով: Լյուքսն ու մյուս 10 սենյակները վերցրել են հինգ գիշերվա համար, իսկ այդ նշանակում է, որ Քանիեն դրա համար 50 հազար ֆունտ է վճարել:



© NEWS.am STYLE