Պրեմիերա. Լանա Դել Ռեյը ներկայացրել է Shades of Cool երգի տեսահոլովակը

11:36   18 հունիսի, 2014

Մայիսի վերջին Լանա Դել Ռեյը հանդիսատեսի դատին հանձնեց իր Shades of Cool երգը, իսկ հիմա երգչուհին ներկայացրել է այս սինգլի տեսահոլովակը։

Երգը ընդգրկվել է Ultraviolence ալբոմի մեջ, որն արդեն առկա է օնլայն խանութներում։ Ալբոմը լույս տեսնելուն պես մեծ իրարանցում է առաջացրել Լանայի երկրպագուների շրջանում. Ultraviolence գլխավորում է iTunes Top Albums-ի ցուցակը։

Հիշեցնենք, որ Լանա Դել Ռեյը երգել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի Ֆլորենցիայում կայացած ամուսնության արարողության ժամանակ։ Սկզբում հայտարարվել էր, որ երգչուհին մի քանի ելույթների համար մեկ միլիոն դոլար է ստացել։ Հետո երգչուհու ներկայացուցիչը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ Լանան երգել է անվճար։  



© NEWS.am STYLE