14:12 18 հունիսի, 2014ԱՄՆ-ում մի նոր սկանդալ է հասունանում։ Համաշխարհային աստղերի մասին լուսաբանող արտասահմանյան հրատարակություններում այսօր «աղմկում են» մայիսի վերջին Ֆլորենցիայում տեղի ունեցած Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնության մասին։ Ավելի վաղ Քանյե Ուեսթն հայտարարել էր, որ հարսանիքի լուսանկարները կտրամադրվեն այն հրատարակությանը, որն ավելի շատ գումար կվճարի լուսանկարների համար։ Այժմ պարզվել է, որ այս հանրահայտ զույգին լուսանկարիչ Էննի Լեյբովիցը «գցել է»։ Ինչպես հայտնել է Քանյեն՝ հայտնի լուսանկարիչը գրեթե խաթարելու էր նրանց մեղրամիսը, քանի որ ուրախանալու եւ մեղրամիսը վայելելու փոխարեն՝ նրանք իրենք են ստիպված եղել մշակել հարսանեկան լուսանկարները։

Այս դժգոհությունը Քանյեն արտահայտել է երեկ Կաննում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ։ Ինչպես պատմել է 33-ամյա ռեփերը՝ Լեյբովիցը պետք է կատարեր հարսանեկան լուսանկարները, բայց հարսանիքից մեկ օր առաջ ասել է, որ «վախենում է հայտնիների հետ աշխատելուց»։

Ուեսթի այս մեկնաբանությունը տարակուսանք է առաջացրել լրագրողների մոտ, քանի որ Լեյբովիցը իր կարիերան հենց աստղերին լուսանկարելուց է սկսել, եւ նրա տեսախցիկի օբյեկտիվում հայտնվել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ սկսած Մայլի Սայրուսից մինչեւ Ջոն Լենոն ու Էլիզաբեթ II։

Լուսանկարիչն անգամ աշխատել է նաեւ Քարդաշյանի եւ Ուեսթի հետ. հենց նա է զույգին լուսանկարել Vogue-ի համար։
Այս անգամ համագործակցությունը չի ստացվել, եւ սա, հավանաբար, բարկացրել է Քիմին եւ Քանյեին, քանի որ նրանք ինքներն են տանջվել հարսանեկան նկարների որակը բարելավելու գործում։ Ուեսթը խոստովանել է.

«Մենք չորս օր հարսանեկան լուսանկարներն ենք մշակել՝ Instagram տեղադրելու համար»։

Այո, այո, հենց այսքան ժամանակ էր հարկավոր այս հայտնի զույգին իրենց հարսանեկան նկարն ուղղելու համար. նկար, որին երկրպագուները այնքան էին սպասում, եւ որը Instagram-ում ռեկորդային դիտումներ է հավաքել՝ դառնալով սոցցանցերոմ ամենահայտնի լուսանկարը։
Աղբյուրը՝ Just Jared