19:30 18 հունիսի, 2014Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմին NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է։ Ֆիլմը կազմված է հինգ պատմություններից, որոնց հեղինակներն են Կարինե Խոդիկյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Գնել Նալբանդյանը եւ Հարություն Հարությունյանը: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1990-ական թվականներին եւ նկարագրում այդ ժամանակաշրջանի հետքը մարդկանց ճակատգրերի վրա:
Արդեն պատրաստ է ֆիլմի պաշտոնական թրեյլերը, իսկ պրեմիերան կկայանա հունիսի 20-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։