Ապրիլի վերջին ռեժիսոր Լուսինե Սարգսյանը կներկայացնի իր նոր ֆիլմը, որը կոչվում է «Շքամուտք»: Այն կազմված է հինգ պատմություններից, որոնց հեղինակներն են Կարինե Խոդիկյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Գնել Նալբանդյանը եւ Հարություն Հարությունյանը: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1990-ական թվականներին եւ նկարագրում այդ ժամանակաշրջանի հետքը մարդկանց ճակատգրերի վրա:
Ֆիլմի հերոսները բնակվում են միեւնույն շքամուտքում: «Պատմությունները սովորական մարդկանց մասին են, իսկ սովորական մարդիկ բոլորը ապրում են ինչ-որ տեղ: Ֆիլմի ամբողջական գաղափարը մեկ տեղում հավաքելու համար որոշեցինք, որ այդ տեղը լինի շքամուտքը:»,-նշում է Լուսինե Սարգսյանը:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի գաղփարն իր սերնդի յուրաքանչյուրի մեջ ապրող գաղափար է:
« Մենք այն սերունդն ենք, որն ունեցավ շատ մեծ կորուստներ` հոգեբանական, մարդկային, բարոյական եւ այլն: Մենք կորած սերունդ ենք, սակայն այդ կորստի համար լաց չենք լինում: Ես փորձում եմ բարձրաձայնել այդ կորստի մեջ գտնված լավատեսական ապրելակերպն ու հոգեբանական պայքարը եւ վստահ եմ, որ մեր սերնդի 90 տոկոսն իր մեջ ունի այդ ուժը` օպտիմիստորեն խոսել այդ ամենի մասին»:
Խոսելով ֆիլմում առկա պատմությունների մասին, Լուսինեն նշեց, որ դրանք շատ տարբեր են:
«Ինձ համար ավելի կարեւոր է մարդկային ճակատագիրը, հոգեբանությունը, կենսակերպն ու կյանքի ձեւաչափը: Մարդը` որպես այդպիսին, շրջապատի ազդեցությունն ու խնդիրների լուծումը նրա կյանքում, որը միշտ է, բոլոր ժամանակներում:
Թեմատիկ առումով վերցված են գլոբալ խնդիներ, որոնք գոյություն ունեին 90-ականներին մեր երկրում եւ որոնք շրջադարձային ազդցեություն ունեցան շատ ճակատագրերի վրա՝ նույն պատերազմը, պարտքերի մեջ թաղվելը, սեր կորցնելը, արտագնա աշխատանքը, որը քանդեց շատ ընտանիքներ: Թեմաներ, որոնք եղել են 90-ականների արդյունք, որոնք գոյություն ունեն մինչեւ այսօր եւ միշտ են լինելու»,-նշեց նա:
Ռեժիսորը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ այդ խնդիրները ֆիլմում սուր կոնֆլիկտային բախումներով ներկայացված չեն, դրանք ավելի շատ ռեալիստական կոնցեպտի մեջ են` պարզ, մարդկային հարաբերություններում եւ ունեն լավատեսական լուծումներ:
Լուսինե Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի ուղերձը կյանքի շարունակությունն է, ֆիլմի վերջում էլ ընտրված եւ ներկայացված է այն նովելը, որում նոր կյանք է ծնվում:
Պատասխանելով հարցին, թե որքանով է այսօր արդիական 1990-ականների թեման, ռեժիսորն ասաց.
«Իմ կարծիքով, ցանկացած մարդ ամուր կանգնած է ոտքերի վրա իր անցյալի շնորհիվ: Արդիական եմ համարում թեման՝ ելնելով նրանից, որ ես չեմ պատմում միայն նրա մասին, թե ինչ եղավ 90-ականներին, ես պատմում եմ սովորական մարդու ճակատագրի մասին: Հանդիսատեսը նայում է պատմություն, իրավիճակ, որի մեջ ինքը ապրել է կամ այսօր ապրում է, իսկ դա երբեք չի լինում անցյալ: Ես էլ հակառակ հարցը կարող եմ տալ՝ իսկ ինչո՞վ են հետաքրքիր Հռոմեական կայսրության մասին ֆիլմերը, բայց դրանք մինչեւ այսօր նկարվում են եւ խնդիրը ժամանակաշրջանը չէ, այլ ասելիքը»:
Ռեժիսորը մտադրություն ունի «Շքամուտքը» ներկայացնել տարբեր փառատոների, հնարավոր է նաեւ Կաննի կինոշուկայում: Ի դեպ, վերջերս հաճախակի շահարկվող Կաննի կինոշուկայի վերաբերյալ նա մի փոքր պարզաբանեց.
«Չի կարելի խաբել հանդիսատեսին: Կաննի կինոշուկան փառատոնի հետ ոչ մի կապ չունի: Մեզ մոտ ինֆորմացիան այնքան քիչ է, որ Կաննի շուկան սկսել է հնչել ինչպես փառատոն, դա ծիծաղելի է»:
Լուսինե Սարգսյանը ֆիլմի կոմերցիոն հաջողությունների մասին դեռ չի կարող խոսել. «Կոմերիցոն հաջողության մասին դժվար է խոսել, երբ ունես 2,5 կինոթատրոն: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ինչ ներդրել ես, անպայման հետ բերես, պարզապես եթե ֆիլմը չունի կոմերցիոն հաջողություն, ուրեմն դու նկարել ես վատ ֆիլմ, անժամանակ կամ ոչ այսօրվա հանդիստատեսի համար»:
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
