16:54 24 հունիսի, 2014Երգչուհի Լանա Դել Ռեյը բաժանվել է իր ընկերոջից՝ երաժիշտ Բարի Ջեյմս Օ՚Նիլից, հայտնել է Just Jared-ը։ 28-ամյա երգչուհին, ով վերջերս ներկայացրել է իր Shades of Cool երգի տեսահոլովակը, հարաբերությունները խզել է իր ընկերոջ հետ։ Այս նորությունը անսպասելի էր հանրության համար, քանի որ դեռեւս տարվա սկզբին լուրեր էին պտտվում, որ զույգը նշանվել է եւ պատրաստվում է ամուսնանալ։

Լանայի եւ Բարիի հարաբերությունները տեւել են երեք տարի։ Այն բանից հետո, երբ մամուլում պտտվեցին լուրեր իրենց նշանադրության մասին, Բարի հեռացավ խմբից եւ հարաբերությունները սկսեցին վատթարանալ։ Չնայած, որ այժմ զույգը շատ վատ հիշողություններ ունեն, Լանան Բարիի մասին միայն ջերմ խոսքեր է ասել. «Նա հիանալի անձնավորություն է, բայց նա ապրում է մի ուրիշ՝ ավելի մռայլ աշխարհում։ Ես չեմ ցանկանում բացատրել մեր բաժանման պատճառները։ Կասեմ ընդամենը մի բան՝ ես դադարել էի ինձ ազատ զգալ»։
Հիշեցնենք, որ Լանա Դել Ռեյը երգել է Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի հարսանիքի ժամանակ եւ ասում էին, որ դրա համար ստացել է մեկ միլիոն դոլար։ Այնուհետեւ, երգչուհու ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ Լանան երգել է անվճար։