Ջասթին Բիբերն ու Օռլանդո Բլումը վիճաբանել են Իբիցայում

11:04   30 հուլիսի, 2014

Ջասթին Բիբերն ու Օռլանդո Բլումը վիճաբանել են Իբիցայում գտնվող Cipriani ռեստորանում։

Ինչպես հայտնել է TMZ՝ 37-ամյա դերասանը հարվածել է 20-ամյա երգչին։ Ճիշտ է, հոլովակը չի հասցրել ֆիքսել այդ հետաքրքիր պահը, բայց հստակ երեւում է, թե ինչպես է Օռլանդոն հարաբերություններ պարզում Բիբերի հետ։

Ականատեսների համոզմամբ՝ Օռլանդոն եւ Ջասթինը սկզբում բանավիճել են, որի ժամանակ հանկարծ Օռլանդոն հարվածել է երգչին, ինչից հետո դուրս եկել ռեստորանից (ասում են, այդ ժամանակ ռեստորանի հաճախորդները սկսել են ծափահարել)։

Միգուցե վիճաբանությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 2012թ-ին՝ Victoria's Secret- ցուցադրությունից հետո, Բիբերը բավականին «մտերմիկ զրույցի է բռնվել» Միրանդա Քերրի հետ, ով այդ ժամանակ Օռլանդոյի օրինական կինն էր։

Իսկ այս տարվա ապրիլին Բլումին տեսել են Սելանա Գոմեսի հետ, ով ժամանակ առ ժամանակ Բիբերի ընկերուհին է, հետո նրանք բաժանվում են եւ այսպես շարունակ։

Հավանաբար, սա իրականությանը համապատասխանում է, քանի որ վիճաբանությունից հետո Ջասթինը Instagram-ում տեղադրել է Միրանդա Քերրի լուսանկարը եւ մեկնաբանության փոխարեն մի նկար է ավելացրել՝ թագի նշան։

Երգիչը արագ հեռացրել է գրառումը, սակայն երկրպագուներն ու լրագրողները ընդունել են սա որպես ակնարկ։



© NEWS.am STYLE