Ավստրալիացի դերասան Քրիս Հեմսուորթ՝ ամենասեքսուալ տղամարդն ըստ People ամսագրի

10:15   19 նոյեմբերի, 2014

Ավստրալիացի դերասան Քրիս Հեմսուորթ, ով հայտնի է «Վրիժառուները» ֆիլմից, People ամսագրի կողմից ճանաչվել է 2014թ-ի ամենասեքսուալ տղամարդը։ 2013թ-ին այս տիտղոսին արժանացել էր Maroon 5 խմբի վոկալիստ Ադամ Լեւինը։

31-ամյա Հեմսուորթն ու նրա 38-ամյա կինը՝ Էլզա Պատակին, այս տիտղոսին արժանանալը «բավականին զվարճալի» են համարել։

Նշենք, որ Հեմսուորթն ու Պատակին երեք երեխա ունեն. դուստրը՝ Ինդիան, ով 2.5 տարեկան է եւ նրանց երկվորյակները՝ Սաշան եւ Տրիստանը։



© NEWS.am STYLE