«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Maroon 5-ի առաջնորդն աշխարհի ամենասեքսուալ տղամարդն է

11:29, 20 նոյեմբերի

Ամերիկյան Maroon 5 ռոք խմբի 34-ամյա մեներգիչ Ադամ Լեւինը People ամսագրի վարկանիշով ճանաչվել է 2013 թվականի ամենասեքսուալ տղամարդը:

«Որպես երաժիշտ՝ երազում ես Grammy-ի մասին, բայց սրան չէի սպասում: Պարզապես ապշած եւ զարմացած էի, ինձ նույնիսկ թվում էր, թե սա կատակ է: Բայց ոչ, նրանք չէին կատակում: Հրաշալի է»,- ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադամը:

 

Ամենասեքսուալ տղամարդիկ ըստ People ամսագրի

1. Ադամ Լեւին (Maroon 5 խմբի մեներգիչ)

2. Իդրիս Էլբա (բրիտանացի դերասան)

3. Լյուկ Բրայան (ամերիկյան քանթրի-կատարող)

4. Ջիմի Ֆելոն (ամերիկյան երգիչ եւ երգիծաբան)

5. Բրունո Մարս (ամերիկյան երգիչ)

6. Ջոնաթան եւ Դրյու Սքոթ եղբայրներ (կանադական դերասաններ)

7. Ջասթին Թիմբերլեյք (ամերիկյան երգիչ եւ դերասան)

8. Քրիս Փայն (ամերիկյան դերասան)

9. Ֆերել Ուիլյամս (ամերիկյան ռեփեր եւ պրոդյուսեր)

10. Ռոնան Ֆերոու (Միա Ֆերոուի եւ Վուդի Ալենի որդին)

11. Ջասթին Տերու (ամերիկյան դերասան, սցենարիստ եւ ռեժիսո)

12. Դեւիդ Բեքհեմ (անգլիացի ֆուտբոլիստ).

Ընդհանուր առմամբ, ամերիկյան խումբը շուրջ 30 մլն օրինակով ալբոմներ է թողարկել:

Երաժիշտը նաեւ փոքրիկ դերեր է խաղում ֆիլմերում եւ հեռուստասերիալներում: Ադամը յոգա է սիրում, իսկ պատանեկության տարիներին նաեւ զբաղվել է բասկետբոլով:

Ադամ Լեւինը նշանադրված է Victoria's Secret-ի մոդել Բեհաթի Փրինսլուի հետ: Նրա խոսքով, անհամբերությամբ սպասում է, թե երբ պետք է իր սիրելիի հետ միասին ապրի:

Նշենք, որ People ամսագիրն աշխարհի ամենասեքսուալ տղամարդուն հայտարարում է 1985 թվականից: Առաջինը Մել Գիբսոնն էր: Այդ կոչմանն արժանացել են նաեւ Շոն Քոներին, Թոմ Քրուզը, Հարիսոն Ֆորդը, Ռիչարդ Գիրը, Ջոնի Դեփը, Ջուդ Լոուն: Ջորջ Կլունին եւ Բրեդ Փիթն ամենասեքսուալ տղամարդ են ճանաչվել երկուական անգամ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել