Անջելինա Ջոլի. «Միջազգային կազմակերպությունները Սիրիայի օրինակով ցույց տվեցին իրենց անարդյունավետությունը»

13:31   27 նոյեմբերի, 2014

Արդեն մեկ շաբաթ է համաշխարհային ԶԼՄները քննարկում են Քիմ Քարդաշյանի եւ Անջելինա Ջոլիի մասին։ Հայտնի դերասանուհին շարունակում է ամբողջ աշխարհին ներկայացնել իր նոր «Unbroken» ֆիլմը։ Եվ ինչպես պահանջում են շոու-բիզնեսի կանոնները՝ նա պետք է մասնակցի բազմաթիվ ֆոտոշարքերի նկարահանումներին, հայտնվի ամսագրերի շապիկներին, հարցազրույցներ տա, իսկ ֆիլմի պրեմիերայի ժամանակ նա նաեւ լուսանկարվել է զինվորականների հետ։

Օրեր առաջ Ջոլին դարձել է ITV News հեռուստահաղորդման հյուրը, որի ժամանակ հայտարարել է, որ նա պատրաստ է հրաժարվել դերասանի ու ռեժիսորի կարիերայից եւ շարունակել իր քաղաքական գործունեությունը, եթե վստահ լինի, որ կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ այս բնագավառում։

«Ես պետք է իմանամ, որ իմ գործունեությունը կարող է օգնել ինչ-ինչ փոփոխություններ կատարել, որոնք իսկապես օգտակար կլինեն»։

Անջելինան նաեւ ավելացրել է, որ վերջին շրջանում միջազգային կազմակերպություններն ոչ այնքան արդյունավետ աշխատանք են կատարել Սիրիայի հարցում.

«Միջազգային կազմակերպություններն անարդյունավետ քայլեր ձեռնարկեցին այդ հակամարտության կարգավորման եւ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող մարդկանց օգնության հարցում։ Կարծում եմ պարզ է, որ մենք չենք կարողացել հաջողության հասնել եւ լուծել այս խնդիրը»։

 

 

Աղբյուրը՝  E Online



© NEWS.am STYLE