39-ամյա Ջոլին արդեն մեկ շաբաթ է համաշխարհային ԶԼՄների քննարկման առարկան է դարձել։ Հայտնի դերասանուհին շարունակում է ամբողջ աշխարհին ներկայացնել իր նոր «Unbroken» ֆիլմը։ Եվ ինչպես պահանջում են շոու-բիզնեսի կանոնները՝ նա պետք է մասնակցի բազմաթիվ ֆոտոշարքերի նկարահանումների, հայտնվի ամսագրերի շապիկներին հարցազրույցներ տա, իսկ ֆիլմի պրեմիերայի ժամանակ նա նաեւ լուսանկարվել է զինվորականների հետ։ Երեկ Ջոլին անգամ հայտնվել է ռուսական Interview Russia-ի դեկտեմբերյան համարի շապիկին։
Իսկ այսօր Ջոլին իր նոր «Unbroken» ֆիլմի անձնակազմի հետ միասին մեկնել է Բեռլին՝ ներկայացնելու իր նոր աշխատանքը։
Բացի գլխավոր հերոսին մարմնավորած Ջեք Օ՚Քոնելիից, տեսախցիկների առաջ հայտնվել է նաեւ դերասան Միյավին։
Ի դեպ, Միյավին առավել ճանաչված է որպես երգահան. «Unbroken» ֆիլմում նա առաջին անգամ հանդես է եկել որպես դերասան։ Միգուցե նրա դեբյուտով Անջելինան համաշխարային մի նոր տաղանդ է բացահայտել։
Ջեք Օ՚Քոնելի, Անջելինա Ջոլի եւ Միյավի
Աղբյուրը՝ Just Jared