Ռուս հայտնի դերասանն իր կնոջ մասին. «Երբ սեքսով ենք զբաղվում, ես ուրիշին եմ պատկերացնում»

12:33   2 դեկտեմբերի, 2014

Ռուսաստանում Մարատ Բաշարովի ընտանեկան սկանդալը օրեցօր նոր զարգացումներ է ստանում։ Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր առաջ Բաշարովի կինն անկեղծ հարցազրույց էր տվել Անդրեյ Մալախովին, ինչից հետո հեռացել էր երկրից։ Այնուհետեւ համացանցում հայտնվել էին հայտնի դերասանուհու «անցյալ կյանքի» էրոտիկ լուսանկարները եւ Եկատերինայի քրոջ հայտարարությունը, որ Բաշարովը կնոջ դավաճանել է երկու այլ կանանց հետ։

Այնուհետեւ Մարատը պատմել էր, թե ինչպես է Եկատերինան հարբած վիճաբանել երկու կնոջ հետ եւ անսպասելի ներխուժել Իլյա Ավերբուխի սենյակ։ 

Այժմ SUPER պորտալը ներկայացրել է 40-ամյա դերասանի եւ նրա կնոջ՝ Եկատերինա Արխարովայի անկեղծ խոսակցությունը։

«Քեզ հետ ամուսնանալը մի մեծ սխալ էր։ Երբ մենք սեքսով ենք զբաղվում, ես ուրիշին եմ պատկերացնում,-անկեղծորեն գրել է Մարատը։ Դու փորձում ես կատարյալ կին լինել, ինչն ինձ դուր չի գալիս։ Ես զզվում եմ քեզնից»։

Հաղորդագրություններից հստակ երեւում է, որ Բաշարովն իրենց ամուսնությունը «մեծ սխալ» է համարում, իսկ ամուսնական կյանքը՝ «սիրող ամուսնու խաղ»։ Բացի այդ, Մարատը խոստովանում է, որ մեկ ուրիշին է սիրում եւ խնդրում է Եկատերինային հեռանալ եւ հանգիստ թողնել իրեն. «Ես եւ Ամելին (Բաշարովի դուստրն է), այլեւս չենք ցանկանում քեզ մեր տանը տեսնել։ Հետեւաբար, իրերդ հավաքիր»,-գրել է Մարատը։ 



© NEWS.am STYLE