Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ռուս հայտնի դերասանի կինը հարբած ներխուժել է գեղասահորդ Իլյա Ավերբուխի սենյակ

13:01, 20 նոյեմբերի

Ռուսաստանում Մարատ Բաշարովի ընտանեկան սկանդալը օրեցօր նոր զարգացումներ է ստանում։ Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր առաջ Բաշարովի կինն անկեղծ հարցազրույց էր տվել Անդրեյ Մալախովին, ինչից հետո հեռացել էր երկրից։ Այնուհետեւ համացանցում հայտնվել էին հայտնի դերասանուհու «անցյալ կյանքի» էրոտիկ լուսանկարները եւ Եկատերինայի քրոջ հայտարարությունը, որ Բաշարովը կնոջ դավաճանել է երկու այլ կանանց հետ։

Super պորտալին տված հարցազրույցի ժամանակ Մարատը պատմել է, թե ինչպես է Եկատերինան հարբած վիճաբանել երկու կնոջ հետ եւ անսպասելի ներխուժել Իլյա Ավերբուխի սենյակ։

«Մարիայի ասածը հիմարություն է։ Ես չեմ հասկանում, թե խոսքն ինչ մասին է։ Այդ տեղատվություն սուտ է. այնպես, ինչպես լուրերն այն մասին, որ Կատյան կոմայի մեջ է ընկել»,-ասել է նա։

«Սոչիում, օրինակ,  Օքսանա Դոմնինայի ծննդյան օրը Կատյան հարբել էր եւ վիճաբանության բռնվել հայտնի գեղասահորդուհիներից մեկի հետ, ինչից հետո վիճել էր նաեւ մեր ադմինիստրատորի հետ, այնուհետեւ ներխուժել Իլյա Ավերբուխի սենյակ։ Իսկ առավոտյան բոլորից ներողություն էր խնդրել՝ ՍՄՍ հաղորդագրություններ ուղարկելով»,-ասել է Բաշարովը։

Բաշարովը նաեւ մեկնաբանել է, Սոչիում կնոջը ծեծելու եւ նրան հիվանդանոց տեղափոխելու մասին լուրերը. «Դոմնինայի ծննդյան երեկույթից հետո մենք միասին գնացինք 69-մետրանոց «տարզանկայից» (ատրակցիոն, որի ժամանակ ոտքերն ամուր պարանով կապած մարդը գլուխն ի վար ցած է նետվում) թռչելու, իսկ հաջորդ օրը գնացինք հիվանդանոց՝ իմանալու արդյոք նա վնասվածքներ կամ ցնցում ունի, թե ոչ։ Ամեն ինչ այսպես է եղել, եւ սա շատերը կարող են ապացուցել»։

Հետաքրքիր է, որ հենց այդ նույն օրը Արխարովան Sky Park Sochi ատրակցիոնների այգում արված մի քանի լուսանկար է տեղադրել Facebook-յան իր էջում, որտեղ նա 207մ բարձրությունից ներքեւ է ընկնում։ Ավելին, հենց նույն օրը № 4 հիվանդանոցի հերթապահ բժիշկը Արխարովային տեղեկանք է տվել, համաձայն որի՝ դերասանուհին «գլխուղեղի փափուկ հյուսվածքի» վնասվածք է ստացել։

Ի դեպ, փաստաթղթերում հարվածի կամ ծեծի մասին ոչինչ նշված չի եղել։ Եթե այդպես լիներ, ապա բժիշկներն անպայման կտեղեկացնեին ոստիկանությանը։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search