«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Անահիտ Հակոբյանի մեծ վերադարձը, Լազարևի ու Բասկովի բուռն արձագանքը․ երգչուհին՝ «Ну-ка, все вместе!»-ին մասնակցելու, իր հեղինակած զգեստի ու երկրորդ «շունչ» ստանալու մասին

11:30, 17 օգոստոսի

Ռուսական «Ну-ка, все вместе!» հեղինակավոր երաժշտական շոուին մասնակցելը Անահիտ Հակոբյանը համարում է իր ստեղծագործական կյանքի երկրորդ շունչը։ Երգչուհին մոտ մեկ տարի դադար էր վերցրել «Նոր ալիք» մրցույթում տարած հաղթանակից հետո, իսկ օրերս փայլուն վերադարձ կատարեց Սերգեյ Լազարևի գլխավորած հեղինակավոր նախագծում։

Անահիտը ելույթ ունեցավ նախագծի ազգային քասթինգի փուլում՝ ոչ միայն հիացնելով իր վոկալային առանձնահատկությամբ ու հմայքով, այլև ոտքի հանելով ժյուրիի ամենախստապահանջ անդամներին՝ ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևին ու շոուի հաղորդավար Նիկոլայ Բասկովին, ով քասթինգի փուլում ևս հանդես է գալիս ժյուրիի կազմում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit Hakobyan (@anahithakobyanofficial)

«Անահիտ, դո՞ւ ես»,- բացականչեց Լազարևը, ով հայ երգչուհուն ճանաչեց «Նոր ալիք» մրցույթից։ Այնուհետև հաջորդեցին հարցերը՝ արդյո՞ք «Նոր ալիքի» հաղթողը պատրաստ է դիմակայել նոր՝ էլ ավելի դաժան մրցակցությանը։

Սակայն Անահիտը նշում է՝ այս շոուին մասնակցելով՝ չի ցանկանում որևէ բան ապացուցել։ Նա պարզապես վերադարձել է երգարվեստ և հենց այս մեգանախագիծն է ընտրել որպես ստեղծագործական դադարի ավարտի ու նոր փուլի մեկնարկի հարթակ։

772894668_18338370181269876_7052764582737610336_n.jpg (311 KB)

«Պատվով, շքեղ ու գեղեցիկ»․ բեմական վերադարձի և իր առաջ դրած նշաձողի մասին

Անահիտը խոստովանում է՝ «Ну-ка, все вместе!» նախագծին մասնակցելու ցանկություն միշտ եղել է, սակայն չէր ստացվում։

«2025 թվականին ստացել էի մասնակցելու առաջարկ, բայց քանի որ ինձ մոտ ստեղծագործական դադար էր, այդ ժամանակ որոշեցի չլինել նախագծում։ Իսկ 2026-ին որոշեցի, որ, վերջապես, պիտի լինեմ այս ամենի մեջ, և կարծում եմ՝ սա շատ գեղեցիկ վերադարձ կլինի։ Աստծո կամոք, այս մրցույթից հետո արդեն կլինեն նաև նոր երգեր, տեսահոլովակներ, և ինձ համար կսկսվի երկրորդ փուլը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում հավելեց երգչուհին։

«Այս մրցույթին մասնակցելով՝ ես ոչ մեկին ոչինչ չեմ ուզում ապացուցել։ Սա պարզապես իմ ստեղծագործական դադարից հետո մեծ վերադարձն է։ Եվ ինձ համար ամենակարևորն այն է, որ ցանկացած մրցույթում, ցանկացած մեգանախագծում իմ երկիրը ներկայացնեմ պատվով, շքեղ ու գեղեցիկ»,-ասում է նա։

«Ну-ка, все вместе!»-ն տվյալ պահին ամենառեյտինգային նախագծերից է, իսկ երգչուհին, որն ունի բեմական ու մրցութային մեծ փորձ, որոշեց, որ այս նախագիծն էլ պետք է իր ուրույն տեղն ունենա իր մրցութային «բեքգրաունդում»։ 

«Ես ամեն բան պետք է անեմ, որ այս նախագծում թե՛ ինձ, թե՛ մեր երկիրը պատվով ներկայացնեմ։ Չեմ ստի՝ կա հուզմունք, բայց սա այն հուզմունքը չէ, որը կարող է լինել սկսնակ արտիստների մոտ։ Սա մի փոքր տարբերվում է սովորական հուզմունքից․ այն պայմանավորված է նրանով, որ ցանկանում ես մաքսիմալ լավ ներկայանալ, պահել այդ նշաձողն ու նույնիսկ անել ավելին։ Քանի որ «Նոր ալիքում» իմ ելույթներն իսկապես շատ էին սիրվել իմ հայրենակիցների կողմից, ես ամեն ինչ պետք է անեմ, որ «Ну-ка, все вместе!»-ում իմ նշաձողը չիջեցնեմ ու էլ ավելի լավ ներկայանամ»,-նշում է Անահիտը։

774033440_18338370214269876_7685125970499468866_n.jpg (607 KB)

Բասկովի ու Լազարևի արձագանքի մասին․ «Հաճելի է, երբ կայացած արտիստները չեն վախենում արտահայտել իրենց էմոցիաները»

«Նիկոլայ Բասկովի ու Սերգեյ Լազարևի ոտքի կանգնելը, իսկապես, շատ հաճելի էր, որովհետև նրանք վաստակավոր արտիստներ են, իսկ Սերգեյ Լազարևը մրցույթի ժյուրիի առաջնորդն է, և նա հաճախ չէ, որ ոտքի է կանգնում։ Դա ինձ համար շատ կարևոր էր»,-ասում է երգչուհին։

«Հաճելի է, երբ կայացած արտիստները չեն վախենում արտահայտել իրենց էմոցիաները և դրանով էլ ավելի մեծ ուժ են տալիս ու մոտիվացնում»։

773838228_18338370205269876_2118703442556368705_n.jpg (240 KB)

Բեմական կերպար, որը ոչ պակաս ուշադրության արժանացավ

«Անահիտ, ինչ գեղեցիկ ես»,- հիացմունքով նկատեց Սերգեյ Լազարևը, երբ հայ երգչուհին բարձրացավ բեմահարթակ՝ լայն ուսերով աչքի ընկնող վառ զգեստով, որը, պարզվում է, հեղինակել է հենց ինքը՝ երգչուհին։

«Հագուստի հետ կապված քննարկել ենք ընդհանուր թիմով։ Հեղինակը ես եմ, այն կարել ենք իմ դերձակի հետ միասին։ Այս փուլի ընթացքում ոչ մի դիզայների հետ չեմ աշխատել, բայց մյուս փուլի համար ցանկանում ենք աշխատել Արայիկ Գաբաջյանի հետ։ Սակայն ըստ շոուի կանոնների՝ ցանկացած հագուստ պետք է հաստատվի նաև պրոդյուսերի և ռեժիսորի կողմից»,- բացատրում է նա։

775243832_18338370196269876_474260669393968397_n.jpg (198 KB)

Այսպիսով՝ Անահիտ Հակոբյանի համար «Ну-ка, все вместе!»-ն պարզապես հերթական մրցույթ չէ։ Այն վերադարձի առաջին մեծ քայլն է՝ ստեղծագործական դադարից հետո նորից բեմ բարձրանալու, սեփական նշաձողը պահպանելու և, գուցե, այն ավելի բարձրացնելու ճանապարհին։ Իսկ եթե դատենք առաջին իսկ ելույթից ու Սերգեյ Լազարևի և Նիկոլայ Բասկովի արձագանքներից, Անահիտի վերադարձը ակնկալվում է լինել ոչ միայն գեղեցիկ, այլև բավական խոստումնալից։

Երգչուհին նոր փուլ է մտնում պարզապես երգելու, ներկայանալու և իր երկրի անունը հերթական անգամ մեծ բեմում հնչեցնելու պատրաստակամությամբ։ Եվ գուցե հենց սա է իսկական վերադարձի ամենագեղեցիկ ձևը՝ երբ դադարից հետո բեմ ես վերադառնում ոչ թե այնտեղ, որտեղ կանգնել էիր, այլ այնտեղից, որտեղից պատրաստվում ես սկսել նոր ճանապարհը։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անահիտ Հակոբյանի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search