17:45 3 դեկտեմբերի, 2014Սոնայի եւ Bad Boys Blue խմբի մենակատար Քեվին Մաքկոյի զուգերգին NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել էր։ Զուգերգը կոչվում է «Do what you do»։
Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյան է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, իսկ ոճաբանը՝ Արմեն Գալյանը։
«Նկարահանումները շատ լավ են ընթացել։ Դե, Արենի աշխատանքները ես շատ եմ հավանում, նա պրոֆեսիոնալ է եւ ունի պրոֆեսիոնալ թիմ։ Քեյվիննն ու իր պրոդյուսեր Իգորը զարմացած էին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Սոնան։
Սոնան եւ Քեյվինը տեսահոլովակում հանդես են եկել մի քանի կերպարներով։
«Սոնայի եւ Քեյվինի հետ շատ հեշտ է աշխատել։ Նրանք երկուսն էլ հանդես կգան մի քանի կերպարներով, սակայն չեմ ցանկանում մանրամասնել, թող որ լինի անակնկալ», ասաց ոճաբանը ։
NEWS.am STYLE-ը ներկա է եղել նկարահանումներին եւ մինչ պրեմիերան ներկայացնում է backstage լուսանկարները։
Մելինե Տոնոյան