Ռուս հայտնի դերասանը հրապարակայնորեն ներողություն է խնդրել կնոջից

16:34   10 դեկտեմբերի, 2014

Ռուսաստանում ոչ մի կերպ չի հանդարտվում Մարատ Բաշարովի ընտանեկան սկանդալը։ Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր առաջ Բաշարովի կինն անկեղծ հարցազրույց էր տվել Անդրեյ Մալախովին, ինչից հետո հեռացել էր երկրից։ Այնուհետեւ համացանցում հայտնվել էին հայտնի դերասանուհու «անցյալ կյանքի» էրոտիկ լուսանկարները եւ Եկատերինայի քրոջ հայտարարությունը, որ Բաշարովը կնոջ դավաճանել է երկու այլ կանանց հետ։

Այնուհետեւ Մարատը պատմել էր, թե ինչպես է Եկատերինան հարբած վիճաբանել երկու կնոջ հետ ու անսպասելի ներխուժել Իլյա Ավերբուխի սենյակ, եւ խոստովանել որոշ մանրամասներ իր եւ կնոջ սեռական կյանքի մասին։

Այժմ լուրեր են տարածվել այն մասին, որ ամանորյա նկարահանումների ժամանակ նա ներողություն է խնդրել կնոջից եւ հրապարակայնորեն ասել, որ սիրում է նրան։

Ռուսական «Առաջին ալիքով»  ցուցադրվող «Точь-в-точь» հաղորդման ամանորյա նկարահանումների ժամանակ Մարատ Բաշարովը հրապարակայնորեն ներողություն է խնդրել կնոջից եւ տեսախցիկների առաջ հայտարարել. «Կատյա, ես քեզ շատ եմ սիրում»։ Դերասանի մտերիմները հայտնել են, որ նկարահանումներից հետո Մարատը հաղորդագրություն է գրել Եկատերինային, ինչը մեծապես զարմացրել է դերասանուհուն։

 

 

Աղբյուրը՝  Dni



© NEWS.am STYLE