Համազգային թատրոնի դերասանները վարպետության դաս անցկացրեցին մոդելների հետ

12:19   12 դեկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 23-ին Համազգային թատրոնում երրորդ անգամ կկայանա «Armenian top model-2014» գեղեցկության մրցույթը, որում ըգդրկված են մասնակիցներ՝ 3-ից մինչեւ 20 տարեկան:

Նախքան մրցույթը աղջիկները տարբեր վարպետության դասեր են անցնում եւ նոր հմտություններ ձեռք բերում: Երեկ Համազգային թատրոնում նրանք հանդիպում են ունեցել թատրոնի դերասաններ Արմինե Պողոսյանի, Ատեփան Ղամբարյանի, Մխիթար Ավետիսյանի եւ Կարեն Խաչատրյանի հետ, ովքեր ապագա մոդելներին խորհուրդներ են տվել ու կիսվել իրենց դերասանական փորձով:

Արմինե Պողոսյանի համար դերասանուհի դառնալը կյանքի երազանք է եղել, թեեւ մանուկ հասակում ցանկացել է բժշկուհի դառնալ: Հիշում է՝ քննության ժամանակ Սոս Սարգսյանը զգուշացրել է, որ իրեն բարդ ուղի է սպասվում եւ հարցրել՝ արդյոք պատրա՞ստ է նա հաղթահարել այդ ճանապարհը:

Արմինե Պողոսյանը երեխաների հետ խոսեց նաեւ թատրոն-սերիալ թեմայի շուրջ՝ նրանց հորդորելով չտարվել սերիալներով, այլ ավելի շատ թատրոն հաճախել:

Մխիթար Ավետիսյանի համար դերասանի ուղին շատ բարդ է եղել: Համեստություն է անում՝ նշելով, թե հիմա էլ այդ ուղին անհաջող է ու դժվարություններով լի:

Հանդիպման ընթացքում մրցույթի մասնակից երեխաներն իրենց հարցերն ուղղեցին դերասաններին, լսեցին հետաքրքիր պատմություններ ու խորհուրդներ:

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE