Դեկտեմբերի 23-ին Համազգային թատրոնում երրորդ անգամ կկայանա «Armenian top model-2014» գեղեցկության մրցույթը, որում ըգդրկված են մասնակիցներ՝ 3-ից մինչեւ 20 տարեկան. այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «Top model Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը։
Նման մրցույթ ասոցիացիան արդեն երրորդ անգամ է անցկացնում։ Առաջին երկուսը եղել են 2010 եւ 2012 թվականներին։ «Մեր կազմակերպությունը գործում է վեց տարի, սակայն միայն վերջերս է ՀՀ վարչապետի որոշմամբ ստացել ազգային ասոցիացիայի անվանում»,-ասաց Լուսինե Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ «Armenian top model-2014» գեղեցկության մրցույթը ընթանալու է մեկ օր, սակայն մինչ այդ նկարահանվում են մրցույթի օրագրերը, որոնց ժամանակ մոդելները սովորում են գեղեցիկ քայլքի, վարվեցողության եւ շփման կանոնները։
«Ժյուրիի կազմում լինելու են հայտնի շատ մարդիկ՝ մշակութային, արվեստի գործիչներ, նաեւ գեղեցկության ոլորտում հայտնի մարդիկ։ Դրանց թվում են՝ նկարիչներ, կրկեսի տնօրինություն, մեր միս գեղեցկուհիները՝ Իրինա Թովմասյանը եւ այլք, ովքեր մասնագետներ են եւ նրանց կարծիքը եւ' երեխաների, ե'ւ մեծահասակների համար կշիռ ունի»,-նշեց Լուսինե Բաղդասարյանը։
Պատրաստեց՝ Շ.Շ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար