Ռուս հայտնի դերասանի ծեծված կինը մեկնաբանել է ամուսնու ներողությունը

14:43   15 դեկտեմբերի, 2014

Ռուսաստանում ոչ մի կերպ չի հանդարտվում Մարատ Բաշարովի ընտանեկան սկանդալը։ Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր առաջ Բաշարովի կինն անկեղծ հարցազրույց էր տվել Անդրեյ Մալախովին, ինչից հետո հեռացել էր երկրից։ Այնուհետեւ համացանցում հայտնվել էին հայտնի դերասանուհու «անցյալ կյանքի» էրոտիկ լուսանկարները եւ Եկատերինայի քրոջ հայտարարությունը, որ Բաշարովը կնոջ դավաճանել է երկու այլ կանանց հետ։

Այնուհետեւ Մարատը պատմել էր, թե ինչպես է Եկատերինան հարբած վիճաբանել երկու կնոջ հետ ու անսպասելի ներխուժել Իլյա Ավերբուխի սենյակ, եւ խոստովանել որոշ մանրամասներ իր եւ կնոջ սեռական կյանքի մասին։

Իսկ վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ ամանորյա նկարահանումների ժամանակ Բաշարովը ներողություն էր խնդրել կնոջից եւ հրապարակայնորեն ասել, որ սիրում է նրան։

Երեկ Եկատերինա Արխարովա ներկա է եղել «Елки» ֆիլմի պրեմիերային։

«Շատ եմ խնդրում, չեմ ցանկանում մեկնաբանել Մարատի արարքները։ Ծրագիրը դեռ չեմ դիտել, բայց անպայման կնայեմ։ Ես մշտապես շատ եմ սիրել Տատյանա Տարասովային, բայց այժմ ես շատ ավելի մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ իր քաղաքացիական դիրքորոշման համար։ Ես խոնարհվում եմ նրա առաջ։ Իսկ Մարատի հետ մենք արդեն կարգավորել ենք մեր հարցերը. չէ՞ որ տարին արդեն ավարտվում է։ Ամեն ինչ թողնում ենք ետեւում։ Պետք է կարողանաս ներել։ Այժմ մեզնից ամեն մեկն իր կյանքով է ապրելու, բայց մենք իրար համար միշտ էլ «ամուսին եւ կին» կմնանք»,-հայտարարել է դերասանուհին։ Իսկ այն հարցին, թե նա արդյոք նա պատրաստվում է ամուսնալուծվել Մարատից, Եկատերինան գերադասել է չպատասխանել։

 

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE