Ռուս հայտնի դերասանի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել

11:03   29 դեկտեմբերի, 2014

Ռուսաստանում ոչ մի կերպ չի հանդարտվում Մարատ Բաշարովի ընտանեկան սկանդալը։ Ինչպես տեղեկացրել էինք՝ շաբաթներ առաջ Բաշարովի կինն անկեղծ հարցազրույց էր տվել Անդրեյ Մալախովին, ինչից հետո հեռացել էր երկրից։ Այնուհետեւ համացանցում հայտնվել էին հայտնի դերասանուհու «անցյալ կյանքի» էրոտիկ լուսանկարները եւ Եկատերինայի քրոջ հայտարարությունը, որ Բաշարովը կնոջ դավաճանել է երկու այլ կանանց հետ։

Այնուհետեւ Մարատը պատմել էր, թե ինչպես է Եկատերինան հարբած վիճաբանել երկու կնոջ հետ ու անսպասելի ներխուժել Իլյա Ավերբուխի սենյակ, եւ խոստովանել որոշ մանրամասներ իր եւ կնոջ սեռական կյանքի մասին։

Իսկ վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ ամանորյա նկարահանումների ժամանակ Բաշարովը ներողություն էր խնդրել կնոջից եւ հրապարակայնորեն ասել, որ սիրում է նրան։

Դերասանի՝ ներողություն խնդրելուց հետո Եկատերինան որոշել է ոչ թե դատական հայց ներկայացնել ամուսնալուծության համար, այլ դիմել մոսկովյան ԶԱԳՍերից մեկը:

«Սկզբում Եկատերինան որոշել էր ամուսնալուծվել դատարանի միջոցով, սակայն նրա եւ Մարատի զրույցից հետո, որոշել է դիմել ԶԱԳՍ։ Այժմ ըստ օրենքի նրանք ավելի երկար ու խորը մտածելու ժամանակ ունեն։ Եթե զույգի որոշումը չփոխվի, ապա նրանք պաշտոնապես կամուսնալուծվեն»,- Super.ru-ին ասել է Եկատերինայի փաստաբանը։



© NEWS.am STYLE