11:06 31 դեկտեմբերի, 2014Ընդամենը մի քանի ժամից ժամացույցի սլաքները կազդարարեն 2014 թվականի ավարտն, ու աշխարհը մուտք կգործի 2015 թվական: Ամփոփելով տարին, NEWS.am STYLE-ն այս անգամ որոշել է ներկայացնել հայ հայտնիների ամենասկանդալային արտահայտությունները՝ արված 2014 թվականին: Ցուցակը կազմել ենք՝ հիմնվելով տվյալ նյութի կարդացվածության ցուցանիշից եւ քննակումների, մեկնաբանությունների քանակից: Եվ այսպես.
1. «Կառավարության յոթն ու քառասունքը մոտենում է». այսպես էր արձագանքել երգահան Ռուբեն Հախվերդյանը NEWS.am STYLE-ի՝ պարտադիր կուտակային համակարգի հնարավոր ներդրման վերաբերյալ հարցին:

2. 2014-ին Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրած Արամ MP3-ն մինչ մրցույթը կայացած ասուլիսի ժամանակ մրցույթի ավստրիացի մասնակցի՝ մորուքավոր Կոնչիտա Վյուրսթի մասին ասել էր, որ ծանր է տանում նրա հետ նույն բեմում լինելու հանգամանքը, ինչը բուռն քննարկումներ էր առաջացրել, ընդ որում՝ միջազգային մակարդակով:
3. «Կուզեի, որ Ադրբեջանը հաղթեր». ասել էր Շուշան Պետրոսյանը՝ խոսելով մեզ հետ «Եվրատեսիլ 2014»-ի մասին:
4. VARDA. «Ես ամենահամեստ հագնված կինն էի միջոցառմանը, որտեղ հավաքվել էին Հայաստանի ամենաազդեցիկ կանայք». հայ մերկապարուհու այս հարցազրույցը դեռ երկար կհիշեն հայ փափկասուն որոշ կանայք:
5. «Անի Քոչար, դու անասուն ես։ Մե՛ղք ես, գնա հոգեբուժարան». Անահիտ Սիմոնյանի եւ Անի Քոչարի այս հակամարտությունը չի մոռացվի:

6. «Ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանը այլեւս չեմ ուզում համարել իմ Հայրենիք». այսպիսի արտահայտություն էր արել դերասան Սեպուհ Ապիկյանը անարդարությունների բախվելուց հետո:
7. «Ամեն տաբատ հագնող չէ, որ տղամարդ է». թվում է, թե դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի այս արտահայտության մեջ աղմկոտ ոչինչ չկա, բայց, արի ու տես, որ այն բուռն քննարկումեր առաջացրեց:
8. Եվ, իհարկե, չէինք կարող չնշել Սոնա Շահգելդյանին եւ նրա անկրկնելի ռուսերենը: Շաբաթներ առաջ հայկական շոու-բիզնեսում նոր սկանդալ հասունացավ՝ Սոնա Շահգելդյանի մորաքույրը Սոֆի Մխեյանին ասել էր «ֆու»: Վերջինս հրապարակել էր կատարվածը՝ գրելով. «Շահգելդյանները զաժիգայուտ», ինչին ի պատասխան Սոնան NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր՝ «Ես միշտ եմ զաժիգայուտ անում»։
Պատրաստեց՝ Շ.Շ.