Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ում շատերը կհիշեն «Եղբայրները», «Անուրջներ», «Մամա» եւ «Տնփեսա» սերիալներից, ինչպես նաեւ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմից, պատրաստվում է նկարահանվել նոր ֆիլմում՝ ռուս դերասանների մասնակցությամբ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, Ալինան չցանկացավ բացել փակագծերը՝ նշելով միայն, որ ֆիլմի նկարահանումները կընթանան այստեղ՝ Հայաստանում։
Դերասանուհին այս ընթացքում նկարահանվել է նաեւ Հրանտ Երիցկինյանի նոր ֆիլմում, ինչպես նաեւ «Տնփեսայի» նոր եթերաշրջանում, որը կմեկնարկի շուտով։

Խոսելով իր առօրյայից, դերասանուհին նշեց, որ նա գրեթե միշտ տանն է լինում, քանի որ տան մարդ է։ «Մայրիկիս հետ այնքան հետաքրքիր է անցնում։ Նա իմ ընկերուհին է։ Միասին ենք շրջում խանութներով, գնումներ կատարում։ Շատ հետաքրքիր են իմ օրերն անցնում տանը, իմ տունը շատ եմ սիրում։ Բացի այդ, տղայիս հետ եմ միշտ տանը լինում, միասին ֆիլմեր ենք նայում»,-նշեց Ալինան։

Դերասանուհին ափսոսում է, որ «Մամա» սերիալն անավարտ մնաց։ Ըստ նրա՝ այն շատ ուսուցողական էր։ «Սովորեցնում էր հարգել ծնողին, սիրել։ Շատ նամակներ էի ստանում Եվրոպայից, այնտեղի հայերը շատ սիրել են այդ սերիալը։ Ժողովուրդը սիրեց այն, քանի որ այնտեղ չկար կրիմինալ եւ մարդասպանություն, թշնամություն հարազատների հանդեպ»,-ասաց Ալինան։

Ալինա Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր երազանքներից է դուստր ունենալը։ NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց դերասանուհուց, թե, ըստ նրա, երբ կկարողանա իրականացնել իր երազանքը։ «Չգիտեմ, երբ ամուսնանամ»,-ասաց նա՝ չցանկանալով բացահայտել, թե գտե՞լ է արդյոք իր կյանքի տղամարդուն։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որպեսզի գրավի Ալինայի սիրտը։
«Տղամարդը պետք է լինի տղամարդ՝ ամեն առումներով։ Ամեն տաբատ հագնող չէ, որ տղամարդ է։ Նա պիտի լինի այն սյունը, որի վրա ես կհենվեմ։ Աստված տա՝ այս տարի մի բան ստացվի, եւ ես վերջապես ունենամ լիարժեք ընտանիք»,-եզրափակեց նա։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն