Եթովպիայում ծնված հայ երգիչը «EBC Ethiopian music» ծրագրի ժամանակ խոսել է հայերի մասին

11:35   12 հունվարի, 2015

NEWS.am STYLE –ն արդեն պատմել է Եթովպիայում ծնված հայ երգիչ Վահե Թիլբիյանի մասին։ Վահեն հյուրընկալվել է տեղի հեռուստաընկերություններից մեկի «Ethiopian music» երաժշտական ծրագրին եւ պատմել Եթովպիայում ապրող հայերի, այս երկու ազգերի հարաբերությունների պատմության, ինչպես նաեւ իր ապագա պլանների մասին (տեսանյութը կարելի է դիտել այստեղ

«Հայերը վաղուց են հաստատվել Եթովպիայում, եւ 40 որբերի պատմությունը դրա ապացույցն է (1915թ-ի Հայոց Ցեղասպանությունից փրկված 40 որբերի 1924թ-ին Հայլե Սելասիե I կայսրը ընտրում է տեղի փողային նվագախմբում նվագելու համար. ի դեպ, այս նույն նվագախմբի դիրիժորը գրում է նոր պետության պաշտոնական օրհներգը)։ Միակ օտարազգիները, ովքեր Եթովպիայում քաղաքացիություն են ստացել, եղել են հենց հայերը»։,- պատմել է Վահեն։

Նշենք, որ երգիչը ապրիլին պատրաստվում է գալ Հայաստան։



© NEWS.am STYLE