Նիկոլ Շերզինգերը «լքել է» Լյուիս Հեմիլթոնին

14:04   4 փետրվարի, 2015

Ահ եւ վերջ. հազիվ էինք հասցրել հմայվել 36-ամյա Նիկոլ Շերզինգերի մարմնի գեղեցկությամբ, երբ հայտնի դարձավ, որ երգչուհին «լքել է» իր ընկերոջը՝ ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին։ Նրանց բաժանման պատճառն այն է, որ Հեմիլթոնը չի ցանկանում ամուսնանալ Նիկոլ Շերզինգերի հետ. ա՜խ, այս տղամարդիկ։

«Երկար ամիսներ նրանք վիճում էին իրար հետ, սակայն վերջում ամեն ինչ շատ ավելի վատ ստացվեց։ Նիկոլը հասկացավ, որ  նրա ծրագրերում ամուսնություն նախատեսված չէ։ Այժմ երգչուհին շատ հիասթափված եւ մոլորված է։ Նա չգիտի, թե ինչ է իրեն սպասվում ապագայում»,- Daily Mail-ին հայտնել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը։

Նշենք, որ Նիկոլ Շերզինգերը եւ Լյուիս Հեմիլթոնը հանդիպում էին 2007թ-ից, սակայն այս ընթացքում նրանք բազմիցս բաժանվել եւ կրկին վերականգնել են իրենց հարաբերությունները



© NEWS.am STYLE