BodyBuilding Warehouse ընկերությունը նոր ուսումնասիրություններ է կատարել, որպեսզի պարզի, թե որ հայտնի դեմքերն են այսօր իրենց մարմնով հիացնում բոլորին։ Արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդ աստղերը մեծապես զիջում են 36-ամյա Նիկոլ Շերզինգերին, 56-ամյա Մադոննային, 50-ամյա Էլ ՄաքՖերսոնին եւ 33-ամյա Բեյոնսեին։
«Հիանալի է, որ այժմ մարդիկ հիանում են ոչ միայն երիտասարդ, այլեւ հասուն տարիքի կանանցով։ Շատերը կարծում են, որ 30 տարեկանից հետո ֆիթնեսով զբաղվելու իմաստ չկա։ Սակայն հասուն տարիքում նույնպես կարելի է գեղեցիկ ու կատարյալ մարմին ունենալ մարզվելու եւ ճիշտ սննդակարգի հետեւելու դեպքում։ Սա կապացուցի այն փաստը, որ ցանկացած տարիքում կարելի է հիանալի տեսք ունենալ»,-ասել է BodyBuilding Warehouse մարզիչներից մեկը։
Այսպիսով, լավագույն կուրծք անվանակարգում հաղթել է 27-ամյա դերասանուհի Միշել Կիգանը։ Ի դեպ, նա միակ երիտասարդ (մինչեւ 30 տարեկան) կինն է այս ցուցակում։

Միշել Կիգան
Հաջորդ անվանակարգը «լավագույն որովայն» է, որի մրցանակին արժանացել է 36-ամյա Նիկոլ Շերզինգերը, ով գերազանցել է անգամ Բեյոնսեին եւ Ռիհանային։

Նիկոլ Շերզինգեր
«Լավագույն ոտքեր» անվանակարգում հաղթել է սուպերմոդել Էլ ՄաքՖերսոնը։

Էլ ՄաքՖերսոն

Բեյոնսե
«Լավագույն հետույք» տիտղոսին արժանացել է Բեյոնսեն, ով գերազանցել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Պիպա Միդլթոնը, Ռիհանան։ Ջեյ Զին հավանաբար մեծ ուրախություն է ապրում, քանի որ անցյալ տարի լուրեր էին պտտվում, որ նա կնոջը դավաճանել է Ռիհանայի հետ, եւ այժմ նա կհասկանա, որ Բեյոնսեն լավագույնն է։

Ռիհանա
«Լալագույն բիցեպս» անվանակարգում հաղթել է Մադոննան՝ առաջ անցնելով Քամերոն Դիասից եւ Ջենիֆեր Էնիսթոնից։

Մադոննա
Իսկ տղամարդկանց շրջանում լավագույն առնական մարմին համարվել է Դուեյն Ջոնսոնի կազմվածքը, ով գերազանցել է Ռայան Գոսլինգին եւ Կրիշտիանու Ռոնալդուին։

Ռայան Գոսլինգ

Դուեյն Ջոնսոն

Կրիշտիանու Ռոնալդու
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը