Էմմին ադրբեջանցի եւ թուրք երգիչների հետ առաջադրվել է Big Apple Music Awards 2015-ում

14:21   11 փետրվարի, 2015

Երգչուհի Էմմին նոմինացվել է The Big Apple Music Awards 2015 Golden Edition մրցույթում` որպես տարվա լավագույն հայ երգչուհի:

Բացի նրանից, մրցանակաբաշխությանը նոմինացվել են նաեւ մի շարք համաշխարհային աստղեր, ինչպես, օրինակ, Խուլիո եւ Էնրիկե Իգլեսիասները, նաեւ մեր տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչեր, մասնավորապես` Թուրքիայից, Ադրբեջանից եւ Վրաստանից:

Այսպես, Ադրբեջանից Այգուն Կազիմովան առաջադրվել է «Կովկասի եւ Ադրբեջանի լավագույն երգչուհի» անվանակարգում (Best Caucasus Act & Best Azerbaijani Act): Երգիչ Էմինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փեսան է, նույնպես առաջադրված է մրցույթում:

Թուրքիայից մրցանակաբաշխությանը նոմինացվել է Տարկանը` որպես թուրք լավագույն երգիչ (Best Turkish Act) եւ Հանդե Յեները` «լավագույն թուրք երգչուհի», «լավագույն ալբոմ» եւ «միջերկրյածովյան լավագույն կատարող» անվանակարգերում (Best Female Artist & Best Album & Best Mediterranean Act & Best Turkish Act):

Բացի այս, The Big Apple Music Awards 2015 Golden Edition-ում նոմինացվել են նաեւ այլ երկրների հայտնի կատարողներ, ինչպես, օրինակ, Անդրեա Բոչելին, Դավիթ Գետան, Արաշը, Սակիս Ռուվասը, Ջիփսի Քինգսը, Գրիգորի Լեպսը, Թիմաթին, Նինո Կատամաձեն, Sexion d'Assault-ը, Քեթի Տոպուրիան եւ այլք:

The Big Apple Music Awards 2015 Golden Edition մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 25-ին` Գերմանիայում:

Նշենք, որ մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին: Այն մրցանակներ է շնորհում Կովկասի, Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի հայտնի արտիստներին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանտ Դադաշեւան արժանացել է Lifetime Achievement Award մրցանակի ՝ ստեղծագործական ձեռքբերումների համար։ Նրանից բացի, Իլհամ Գասիմովը ճանաչվել է Ադրբեջանի լավագույն երգչուհի՝ Best Female Artist of Azerbajian, իսկ Թայիր էյնուլլաեւը՝ լավագույն պարող (Best Male Artist of Azerbajian), ինչի  հետ կապված Ադրբեջանում հիստերիա էր բարձրացրել:



© NEWS.am STYLE