Դիզայներ Աննա Շահբազյանը քննում է Ջուսի, Անահիտի, Քրիստինեի եւ Լիլուի ոճը

13:50   12 փետրվարի, 2015

Մոսկվաբնակ դիզայներ Աննա Շահբազյանը, ում արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք, օրերս Երեւան է եկել: NEWS.am STYLE-ի խնդրանքով դիզայները մեկնաբանել է հայ հայտնիների ոճը: Մենք նրան ցույց ենք տվել Ջուսի, Անահիտ Սիմոնյանի, Լիլուի, Քրիստինե Պեպելյանի եւ այլ հայտնիների լուսանկարները եւ լսել Աննա Շահբազյանի մեկնաբանությունները:

 

Ջուս

Ջուսն ինձ համար առանձնացել է իր ինքնատիպությամբ: Նա շատ համարձակ է, արտասահմանյան երգիչներին համահունչ է գնում, պարզապես մեր երկրում նրան մի քիչ դժվար են ընկնալում: Գուցե նույն Մոսկվայում նա սովորական նայվի, բայց, կարծում եմ, Հայաստանում մի քիչ ավելի զուսպ լինելը չէր խանգարի: Կովկասյան երկրներում այս ամեն ինչը մի փոքր վայրի է նայվում: Որպես դիզայներ, ես ողջունում եմ իր համարձակությունը, բայց, որպես հայուհի, մտածում եմ, որ ավելի լավ կլիներ մի քիչ զուսպ լիներ:

 

Անահիտ Սիմոնյան

Ես իր մասին շատ լավ կարծիք եմ ունեցել միշտ, բայց չեմ հասկանում, թե այս վերջերս ինչ է  կատարավում նրա հետ: Միգուցե փորձում է իրեն գտնել: Գիտեմ, որ զբաղվում է  նորաձեւությամբ, սակայն ես չեմ ցանկանում գնահատել նրա աշխատանքը, որովհետեւ ոչ պրոֆեսզիոնալիզմը միանգամից աչքի է ընկնում: Ես չգիտեմ` նա հաճախորդներ ունի, թե ոչ, քանի որ ես Մոսկվայում եմ բնակվում, տեղեկացված չեմ այդքան, ամեն դեպքում, ոչ պրոֆեսիոնալ մարդը տեղ չունի նորաձեւության աշխարհում: Գուցե ես սխալվում եմ, գուցե նա ունի հաճախորդների մեծ բանակ, սակայն երբ քեզ հագնվելու համար դիմում են, դու պետք է խիստ պրոֆեսիոնալ խորհուրդներ տաս: Թող նա չնեղանա ինձանից, բայց ես կցանկանամ, որ ամեն մեկը զբաղվի իր գործով: Իսկ կոնկրետ այս կերպարը բնավ ոճային չէ:

 

Քրիստինե Պեպելյան

Ես Քրիստինեին շատ եմ սիրում: Չգիտեմ` ինչու, մեզ մոտ չստացվեց համագործակցելը, թեեւ ցանկությունը երկուսիս կողմից էլ մեծ էր: Քրիստինեի բարի եւ դրական կերպարը արտահայտվում է  իր արտաքինի մեջ:  Ինչ ուզում է հագնի, ինչ կերպար ու սանրվածք անի, նրան սազում է: Նայում եմ այս նկարին, քեֆս գալիս է: Բրավո Քրիստինեին, շատ եմ հավանում: Հրաշալի կերպար է` պաստելային տոները, ոճը, ամեն ինչը, լրիվ ժամանակին համահունչ, այսօրվա տենդենցներով: Ինքն իր ոճի մեջ է:

 

Լիլու

Իր մոտ անճաշակություն չեմ նկատել: Գուցե այս կերպարը ապրումների կամ տեսահոլովակի հետ կապված լինի, ամեն դեպքում, ես նման համարձակությունը ողջունում եմ: Գեղեցիկ կազմվածք ունի, որը կարելի է ցույց տալ: Այս պարագայում էլ լավ է հագնված, չեմ ասի` վատն է կամ վուլգար է, սակայն լավ կլինի, որի խորհրդակցի ոճաբանների հետ:

Շարունակելի...

Պատրաստեց` Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE